Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյան. «Հաճելի կլինի, եթե Ադրբեջանի հավաքականը գա Երեւան»

Ապրիլ 06,2013 18:33

  Հավակնորդների մրցաշարի ավարտից հետո Լեւոն Արոնյանը հարցազրույց է տվել ադրբեջանական «Эхо» թերթին, որը ներկայացնում ենք հատվածաբար: 

  – Հաշվի առնելով, որ դուք 1-ին տեղը չզբաղեցրիք, կարելի՞ է ասել, որ հավակնորդների մրցաշարը ձեզ համար ձախողված էր: 
– Այո, դուք ճիշտ եք: Մրցաշարում գլխավորը 1-ին տեղը գրավելն էր, ինչը չհաջողվեց:
  – Մրցաշարում ձեզ համար ե՞րբ վրա հասավ բեկումնային պահը: 
– Ինձ թվում է, որ 1-ին տեղի համար պայքարի տեսանկյունից բեկումնային պահեր շատ են եղել: Բայց Սվիդլերին պարտված պարտիան ինձ համար որոշակի նշանակություն ունեցավ: Այդ պարտիայում սարսափելի խաղացի եւ հուսալքվեցի դրանից հետո: Իմ խաղից անչափ դժգոհ եմ:
  – Փորձքագետներից շատերը գտնում են, որ դուք չդիմացաք մրցաշարի լարվածությանը: 
– Նրանք մեծ հաշվով իրավացի են: Ինձ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածությանը:
  – Չնայած, Մագնուս Կարլսենը համարվում էր բացահայտ ֆավորիտ, սակայն համոզիչ հաղթանակ տոնել չհաջողվեց: 
– Հավակնորդների մրցաշարը ուժեղ կազմ էր հավաքել ու դժվար է տալ մի շախմատիստի անուն, որը առանձին պարտիայում չէր կարողանա հաղթել Կարլսենին կամ մեկ այլ մասնակցի: Օրինակ, Թեյմուր Ռաջաբովն առաջին շրջանում քիչ էր մնում հաղթեր Մագնուսին: Կամ, երկու առաջատարների պարտությունը եզրափակիչ տուրում…
  – Ռաջաբովի անհաջող մասնակցությունը որքանո՞վ էր անակնկալ ձեր համար: 
– Դա, իհարկե, անսպասելի էր բոլորի եւ իմ համար, քանի որ նա կայուն շախմատիստ է: Գուցե, նա ճնշված էր եւ պատճառն այն էր, որ մրցաշարի կազմակերպիչը ադրբեջանական SOCAR- ընկերությունն էր: Եվ դրա համար էլ նա ցանկանում էր յուրաքանչյուր պարտիայում պայքարել: Բայց ինչպես ցույց տվեց լոնդոնյան մրցաշարը, դա շատ վտանգավոր է:
– Բաքվում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադայի թեման վերջին շրջանում մեկ անգամ չի բարձրացվել, այդ թվում նաեւ՝ ձեր հետ զրույցներում: Դուք բազմիցս ասել եք, որ Հայաստանի հավաքականի մասնակցությունը կախված է նրանից, թե ինչպիսի՞ իրավիճակ կլինի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Ուստի, հարցն այլ կերպ ձեւակերպեմ. կարո՞ղ է Բաքվի օլիմպիադային ձեր հավաքականի մասնակցությանը նպաստի Ադրբեջանի հավաքականի մասնակցությունը 2014 թվականին Երեւանում կայանալիք Աշխարհի թիմային առաջնությանը: 
– Դա մեզ ու բոլորի համար հաճելի քայլ կլիներ: Հիմա չեմ կարող գուշակել, թե Երեւանում աշխարհի թիմային առաջնությանը Ադրբեջանի մասնակցելով ինչ կլինի: Դժվար է մեր ամբողջ թիմի անունից խոսել, իսկ անձամբ ես, ինչպես ավելի վաղ էլ եմ ասել, հույս ունեմ, որ մեզ կհաջողվի գալ Բաքու, քանի որ ուզում եմ լինել Ադրբեջանի մայրաքաղաքում: Այդուհանդերձ, հարկավոր է օբյեկտիվ նայել իրականությանը. անցած տարիների իրադարձությունները ցույց են տալիս, որ ամեն բան չէ, որ կարգին է:

  Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930