Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընկերներս նույնիսկ ծաղրում են՝ «Դու ծնվել ես աշխատելու համար». Տաթև Իրիցյան

Ապրիլ 06,2013 18:37

«Ես շատ օպտիմիստ եմ, ինձ համար բաժակը կիսով չափ լի է, դրա համար իմ ցանկությունները միշտ կատարվում են»,- իր երջանկության բանաձևը այսպես է բնորոշում Տաթև Իրիցյանը, ում շատերը կճանաչեն «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից, որտեղ նա մարմնավորում էր Էսթերի կերպարը: Վառ անհատականություն, ով հեռուստադիտողներին գրավեց իր ուրախ ժպիտով: Տաթևի խոսքով՝ կնոջը երջանիկ լինելու համար շատ բան պետք չէ, ինչպես ասում է՝ «Ամենակարևորը սիրված և գնահատաված լինելն է»: Իր առաջին դերակատարումից հետո ցանկություն ունի շարունակելու դերասանական արվեստը, առաջարկություններ եղել են, սակայն չի շտապում. «Ուզում եմ լավ մտածել նախքան լուրջ որոշումներ կայացնելս, որովհետև առաջին պրոյեկտը հաջողված էր, դրանից հետո ինչ-որ տեղ հանդես գալը մի քիչ ռիսկային է»,-ասում է նա : Մեր հարցին, թե ինչ դերում երբեւէ չէր ցանկանա հանդես գալ, Տաթևը պատասխանում է. «Չկան վատ դերեր, պարզապես եթե զգամ, որ չեմ կարող խաղալ, չեմ ընդունի առաջարկը»: Իր ուրախ կերպարով Տաթևը հասցրեց գերել շատերի սրտերը, ձեռք բերեց նաև երկրպագուների հոծ բանակ, որոնք, իր խոսքով, միշտ հաճելի մթնոլորտ են ստեղծում. «Իմ երկրպագուները, եթե կարելի է այդպես ասել, հիմնականում այն մարդիկ են, ովքեր ինձ սիրում են և ընդունել են այդ կերպարում, երբեք չեն անհանգստացնում ինձ, միշտ հաճելի է նրանց հետ շփումը, լավ արձագանքներն ու բարի խոսքերը միշտ էլ հաճելի են»,-ասում է նա: Անկեղծանում է ՝ սիրո խոստովանություններ դեռ չեն եղել, սակայն եղել են բուռն դրական արձագանքներ, որ նույնիսկ իրեն են զարմացրել: Տաթևի սիրտը ազատ է. «Իմ սիրտը կարող է գրավել միայն իսկական տղամարդը: Ես իդեալներ չեմ սիրում, եթե սիրեմ, ուրեմն կսիրեմ»,-ասում է նա: Սկսնակ դերասանուհին հանուն սիրո չի թողնի կարիերան, քանի որ կարծում է ՝ չի սիրի մեկին, ով դեմ կլինի, որ ինքը զբաղվի իրեն հոգեհարազատ գործով. «Ես ինձ լավ եմ ճանաչում, չեմ սիրի մեկին, ով ինձ նման ընտրության առաջ կկանգնեցնի»:537451_10200300190480525_907461535_n
Մեր հարցին, թե ինչ խենթություններ է պատրաստվում անել հանուն սիրո, Տաթևը պատասխանում է. «Սիրելուց մեծ խենթություն, ինձ համար գոյություն չունի»:
Քչերը գիտեն, որ Տաթև Իրիցյանը մասնագիտությամբ դիզայներ-մոդելավորող է, հիմնականում պատրաստում է վզակալներ: Ձեռքի աշխատանքի հանդեպ իր սերը ծագել է մանկուց: Հարցին, թե ինչպես է նրան հաջողվում այդքան գեղեցիկ աշխատանքներ պատրաստել, Տաթևն ասում է. «Չգիտեմ, մոդելավորումը մանկուց կա իմ մեջ: Երևի մայրիկիցս եմ ժառանգել, որովհետև նա ևս մոդելավորող էր»: Տաթևը սովորել է Ֆրանս -հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն հիմնադրամում: Հիշում է՝ առաջին փորձերը տիկնիկների վրա է կատարել. «Նախ մտածում էի որևէ հավաքածու ստեղծելու մասին, այնուհետև հագուստ էի մոդելավորում ու նրանց հագցնում, բնականաբար վերջում հագուստի ցուցադրություն էր լինում, իսկ տիկնիկներս մոդելներ էին»: Այժմ Տաթևը շարունակում է զբաղվել մոդելավորմամբ. «Ես հազվադեպ եմ հագուստներ գնում, սակայն վերջին շրջանում ժամանակս չի ներում, որ ամբողջ օրը զբաղվեմ այդ գործով»,- ասում է նա: Նա իր ընկերուհու հետ մեկտեղ, ով ևս մոդելավորող է, ստեղծել է ֆեյսբուքյան էջ, որտեղ ներկայացրել է աշխատանքները, որոնք նաև վաճառվում են: Այժմ Տաթևն աշխատում է նաև առաջատար բրենդային խանութներից մեկում՝ որպես մենեջեր:
Չնայած ծանրաբեռնված գրաֆիկին՝ Տաթև Իրիցյանը կարողանում է համատեղել ամենը, հավաստիացնում է՝ մոդելավորումը, դերասանությունը և մենեջերի աշխատանքը երբեք չեն խանգարում մեկը մյուսին: «Կան մարդիկ, ովքեր ասում են՝ ժամանակս չի հերիքում, սակայն ես ամեն բանի ժամանակ ունեմ: Ես սիրում եմ աշխատել, ընկերներս նույնիսկ ծաղրում են՝ ասելով. «Դու ծնվել ես աշխատելու համար»: Իմ կարծիքով ժամանակը պետք է ճիշտ օգտագործել, ես ամբողջ օրը աշխատում եմ, բայց հասցնում եմ և’ ընկերներիս տեսնել, և’ ժամանցի վայրեր գնալ, և’ մի լավ քնել»: Նա նաև ասում է՝ վերջերս հաղորդավար լինելու առաջարկ է ստացել, սակայն դեռ չի որոշել, բայց հավաստիացնում է ՝ իրեն դեռ կտեսնենք եթերում

 Նազենի Բաղդասարյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930