Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանի նվերը` Շիրակի գեներալ մարզպետին (ֆոտոշարք)

Ապրիլ 06,2013 18:09
PrevPhoto
NextPhoto

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր 10 նստարան ու 4  աղբարկղ էր ուղարկել Գյումրի, որոնք տեղադրվելու են Վարդանանց ու Թատերական հրապարակներում:   Շիրակի մարզպետարանի   քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության  բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանն այս առիթով ասաց. « Սա Տարոն Մարգարյանի անձնավորված նվերն է Ֆելիքս Ցոլակյանին` որպես նորանշանակ մարզպետի, մեր մարզպետն էլ բնականաբար նվիրել է Գյումրի քաղաքին: Տեսաք, որ տեսքը շատ հաճելի, սիրուն է,  և երևի շարունակվեն այս աշխատանքները »:

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Երևանի ավագանու  ընտրություններին  ընդառաջ  Տարոն Մարգարյանը   նվեր  ուղարկում Գյումրուն,  արդյո՞ք պատճառը Գյումրիից  ձայներ ակնկալելը չէ` հօգուտ իրեն: Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ   նման պրակտիկա  գրանցվել է     Գյումրիում, որին ժամանակին արձագանքեց հենց մեր օրաթերթը` «Երևանի ավագանու  ընտրություններին պատրաստվում են նաև Գյումրիում… »  վերտառությամբ:  Շիրակի մարզպետարանի պաշտոնյաները հանգուցյալ փոխմարզպետ, ՀՀԿ-ական  Միքայել Վարդանյանի գլխավորությամբ Երևանում բնակվող իրենց բարեկամների  ցուցակագրում էին անցկացնում, զանգահարում էին նրանց  ու հորդորում ձայնը տալ  ՀՀԿ-ին : Ինչևէ, ի պատասխան մեր հարցի` քաղաքապետրանի պաշտոնյան ասաց. « Ոչ, դա կապված չէ Երևանի ընտրությունների հետ, ինչպես գիտեք Գյումրին նախապատրաստվում է հյուրեր ընդունելու, մշակութային  մայրաքաղաք է հայտարարված,  բազմաթիվ միջոցառումներ պետք է կազմակերպենք, կենտրոնական  զարդարում պետք է ունենաք: Սա Երևանի քաղաքապետի կողմից մի փոքրիկ նվեր է` մեր հրապարակը նորմալ ձևավորելու համար»:

Մեր այն հարցին էլ սովորաբար նվերի գինը չեն հարցնում, բայց ի՞նչ արժեն այս նստարաններն  ու աղբարկղրերը, պաշտոնյան այսպես արձագանքեց. «Դուք ճիշտ ասիք, որ նվերի գինը չեն հարցնում»:

Քանի որ խոսք գնաց  մշակութային մայրաքաղաքից, Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանից հետաքրքվեց, թե  Գյումրու ցեխոտ, քարուքանդ  փողոցների հարցը  ինչպե՞ս  է լուծվելու, երկրագնդի տարբեր մասերից Գյումրի հյուընկալվող արվեստագետների մոտ խայտառակ ենք  լինելո՞ւ: «Ասեմ, երևի այս պահին դուք էլ տեղյակ չեք, կառավարությունը արդեն մեծ գումար է հատկացրել մեր մարզպետի անմիջական միջնորդությամբ` 300 միլիոն գումար է հատկացվել, և հիմնանորոգման  աշխատանքները կիրականցվեն հիմնականում  հրապարակում և հարակից 4 փողոցներում, որպեսզի  ամբողջությամբ այդ հատվածում ունենանք  բարեկարգ տեսք: Կառավարության որոշումը արդեն եղել է, երկուշաբթի օրը Տրանսպորտի և կապի նախարարության մեր ներկայացուցիչները կլինեն Գյումրիում, նախագծային աշխատանքներ կպատվիրվեն , որի ավարտից հետո հիմանորոգման աշխատանքները կսկսվեն », -տեղեկացրեց մարզպետարանի պաշտոնյան:

Մեր այն հարցին էլ, թե ակնկալո՞ւմ եք, որ որևէ այլ պաշտոնյա կամ թեկուզև  օլիգարխ օրինակ վերցնի Տարոն  Մարգարյանից  ու Գյումրու երկրորդական փողոցները որպես նվեր գյումրեցիներին ասֆալտապատի, մարզպետարանի պաշտոնյան ակնարկեց, որ  այդ նպատակի համար   մոտ 6 միլիարդ դրամ  գումար է անհրաժեշտ: Իսկ գումարի  չափը փաստել են  Շիրակի նորանշանակ մարզպետի հրավերքով Գյումրի ժամանած կապի ու տրասնպորտի մասնագետները, ովքեր ուսումնասիրել են   Գյումրու բոլոր փողոցները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930