«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը իր ֆուտբոլիստներին խմել չի արգելի, եթե նրանք «Այնտրախտի» հետ խաղում հաղթեն եւ Բունդեսլիգայի առաջնության ավարտից վեց տուր առաջ նվաճեն երկրի չեմպիոնի կոչումը:
67-ամյա մասնագետը չի ժխտում, որ այդ դեպքում թիմին կթույլատրի հաջողությունը բուռն նշել, անգամ գարեջուր խմել, չնայած արդեն չորեքշաբթի օրը մեկնելու են Թուրին, «Յուվենթուսի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպմանը: «Չեմպիոն դառնալու դեպքում ես իմ ֆուտբոլիստներին թույլատրել եմ խմել, քանի որ գիտեմ, թե նրանք որքան կարգապահ են», – Հայնկեսի խոսքերը մեջբերել է «Goal.com»-ը: Տեղեկացնենք, որ «Բավարիան» պայքարում է նաեւ երրորդ ճակատում՝ Գերմանիայի գավաթի համար, որի կիսաեզրափակչում հանդիպելու է «Վոլֆսբուրգի» հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ