Ֆոյոդոր Կոնյուխովի գլխավորությամբ ստորջրյա հետազոտական խումբը Ղրղզստանի Իսիկ-Կուլ լճում կփորձի գտնել հայկական վանքը: Հայտնում է «Վեչերնի Բիշկեք» լրատվականը:
Ռուս ճանապարհորդ Կոնյուխովի արհեստանոցում տեղի ունեցած աշխատանքային խմբի ժողովի արդյունքում որոշվել է նախապատրաստվել «Իսիկ-Կուլ լճի գաղտնիքները» միջազգային ստորջրյա հետազոտական արշավին:
Հետազոտական աշխատանքները նախատեսված են սկսել 2013թ. սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 14-ը ընկած ժամանակահատվածում: Ուսումնասիրությունների հիմնական նպատակն է պարզել «Հայ-եղբայրների» միջնադարյան վանքի գոյության վարկածը:
Նախորդ բոլոր հետազոտական խմբերը փորձել են խորտակված վանքը գտնել լճի հյուսիսային ափի մոտ: Սակայն Հայաստանի մասնագետները կարծում են, որ ավելի հավանական է, որ այն լճի հարավային մասում լինի:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ