Այսօր՝ ապրիլի 6-ին, կայանալու է Սիրուշոյի և «Dorians» խմբի հանմերգը: Բացի անակնկալ ելույթներից, երգչուհին օրվա համար մեկ այլ անակնկալ ևս պատրաստել է. նա կթողարկի «ՊռեԳոմեշ» զարդերի հավաքածուն. «PreGomesh աքսեսուարներ! Լավագույն արծաթագործների հետ միասին աշխատում ենք մինչեւ ուշ, որպեսզի հասցնենք ապրիլի 6-ին», – գրել է երգչուհին իր ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ Սիրուշոն գրել էր այն պատճառների մասին, որ իրեն դրդեցին ստեղծել այս հավաքածուն. «Երբ սկսեցի աշխատել «ՊռեԳոմեշ»-ի հագուստների վրա, կարեւոր խնդիր էի դրել իմ առջեւ. ցույց տալ, որ ազգային հագուստը կարող է քայլել ժամանակակից նորաձեւության հետ: Հայ աղջիկներն օրեցօր գեղեցկանում են, ձգտում են մոտ լինել համաշխարհային տենդենցներին: Իմ ցանկությունն այն էր, որ միջազգային նորաձեւությանը համապատասխան լինելով հանդերձ, նրանք լինեն ինքնատիպ եւ յուրահատուկ, իրենց խոսքն ու ասելիքն ունենան այսօրվա նորաձեւությանը: Ըստ իս, դա լավագույն ձեւով կարելի է անել` օգտվելով ազգային հագուստի էլեմենտներից, որոնք աստիճանաբար մոռացության են մատնվում»:
Ըստ տեղեկությունների, այսօրվա մենահամերգին պետք է հաջորդեր «Dorians»-ի մոսկովյան համերգը, որը նախանշված էր ապրիլի կեսերին, սակայն համերգը չի կայանալու. «Ապրիլի 11-ի համար հայտարարված Dorians-ի համերգը Մոսկվայում չի կայանա՝ կազմակերպչի մեղքով, որը խմբի ելույթի համար անհրաժեշտ պայմանները չի ապահովել: Համերգից մեկ շաբաթ առաջ կազմակերպիչը տեղեկացրել է այն չեղյալ հայտարարելու մասին, ինչը ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի ակնհայտ դրսեւորում է: Dorians-ը ներողություն է խնդրում Մոսկվայի իր երկրպագուներից, որոնք ակնկալում էին հանդիպել սիրելի խմբին», – NEWS.am STYLE-ին հայտնել է խմբի մենեջերը:
«Dorians»-ը շարունակվում է շաբաթվա նորությունների կիզակետում լինել. escraiting.ru-ի ներկայացրած տվյալներով «Եվրատեսիլի վարկանիշ» աղուսյակում Գոռ Սուջյանն ու «Dorians»-ը զբաղեցնում են 6-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականում Մոնտենեգրոն է, երկրորդում՝ Դանիան, իսկ երրորդում՝ Մալթան:
Հանրային դեմքերից ոմանք ջանասիրաբար շարունակում են աշխատել՝ պարբերաբար հանդես գալով նորություններով, ոմանք էլ արդեն հանգստի են մեկնել, ինչպես օրինակ դերասանուհի Անի Երանյանը: Մարտի 1-ից դերասանուհին բնակվում է Ռուսաստանի մայրաքաղաքում, օրեր առաջ էլ իր հոր ու կրտսեր եղբոր հետ տասն օրով մեկնել է հանգստանալու Մալդիվյան կղզիներում: BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է երգչուհին: Նրա փոխանցմամբ` օվկիանոսից այն կողմ հիանալի ժամանակ են անցկացրել. «Ալեքսը շատ սիրեց Դիսնեյլենդը եւ առհասարակ այն բոլոր վայրերը, որտեղ եղավ, սիրեց նաեւ մարդկանց` իմ ընկերներին, հարազատներին, եւ, իհարկե, նոր ընկերներ ձեռք բերեց»:
Շաբաթվա պրեմիերաներն են՝ Արա Մարտիրոսյան «Baby», Լեյլա Սարիբեկյան «Ես եմ», Մարգարիտա Բարխոյան «Արևը»:
Տիգրանուհի Թասլակյան