Հայազգի թեթևքաշային բռնցքամարտիկ Գաբրիել Տոլմաջյան երեկ կայացած մենամարտում հաղթել է պուերտո ռիկացի Խորխե Մայսոնետին: Հայտնում է «Բոքսինգ նյուզ 24» լրատվականը` նշելով, որ այս հաղթանակից հետո Տոլմաջյանի խաղադրույքները պետք է մեծանան, և նա հույս ունի շուտով նոր մենամարտ ունենալ:
«Ես բավական լավ էի հանդես գալիս հաղթանակին հասնելու համար, բայց ես գիտեմ, որ ավելին կարող եմ անել: Երեխան (Մայսոնետը) շատ տաղանդավոր է, նրա երկար մարմնի դեմ մենամարտելը անհարմար էր: Ինձ թվում է, ես իր բնական առավելությունների դեմ ելքեր գտնելու գործում լավ աշխատանք եմ կատարել: Ես պատրաստ եմ իմ հաջորդ մարտին, ես ուզում եմ կրկին վերադառնալ մրցագորգ, ես ինձ լավ էի զգում այնտեղ», – ասել է Տոլմաջյանը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ