ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի համոզմամբ, ավագանու ընտրություններին հիմնական պայքարը ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանի եւ ՕԵԿ-ի թեկնածու Արմեն Երիցյանի միջեւ է լինելու:
«Արմեն Երիցյանն ունի բավարար գրագիտոթյուն, կազմակերպչական ընդունակություններ եւ փորձառություն լավ կառավարելու մեր քաղաքը: Քանի որ սա անձերի ընտրություն է, ապա հիմնական պայքարը գնալու է Տարոն Մարգարյանի եւ Արմեն Երիցյանի միջեւ: Կան թեկնածուներ առաջադրված, որ նույնիսկ մի ԲՇՏ չեն ղեկավարել, ինչպե՞ս են ղեկավարելու քաղաքը»,- այսօր ՕԵԿ կենտրոնական գրասենյակում ասուլիսի ժամանակ ասաց պարոն Բաղդասարյանը:
Պարոն Բաղդասարյանը վստահեցնում է, եթե ընտրություններին ՀՀԿ-ի կողմից ընտրախախտումներ նկատեն, որպես կոալիցիոն գործընկեր, չեն կաշկանդվելու դրանց մասին բարձրաձայնելու հարցում: Նա խորհուրդ տվեց վերընթերցել իրենց քաղաքական հայտարարությունը նախագահական ընտրությունների վերաբերյալ՝ պնդելով, որ շիտակ գնահատականներ են տվել եւ փոփոխությունների եւ խախտումների մասին. «Մենք ասում ենք՝ ընտրել ենք կարգախոս, կարող ենք անել ավելին…ունենք մրցունակ ծրագիր, գտնում ենք, որ Երեւանում փոփոխություններն ու զարգացումները կարող ենք ավելի վճռորոշ տեմպերով առաջ տանել… Մենք Տարոն Մարգարյանի դեմ եւ ընդհանրապես պրիմիտիվ հարթությունից պետք է դուրս գանք, ոչ մեկ ոչ մեկի դեմ չի պայքարում: Տարոն Մարգարյանը կատարել է դրական աշխատանք, բայց շատ լուրջ քայլեր է պետք իրականացնել: Եթե մարդը կատարել է դրական քայլեր, պետք է լինել ազնիվ դա ասել, բայց եթե կան քայլեր, որոնք պետք է իրականացնեն ավելի հավակնորդ, կան կուտակված խնդիրներ, որոնց լուծումը բոլորվին այլ կերպ ենք տեսնում, մենք պարտավոր ենք ասել»:
Պարոն Բաղդասարյանը նաեւ ասաց, Հայաստանում առողջ մրցակցային մթնոլորտ է ստեղծվել եւ առաջիկա ընտրությունները կանցնեն մրցակցային մթնոլորտում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Դու կաշառքից խոսի, ով ինչքան է խոստանում: