Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի հայերի հայտարարությունը

Ապրիլ 06,2013 14:25

Փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրավիճակը խիստ լարված է : Հակառակ որոշ կանխատեսումների՝ մթնոլորտը գնալով շիկանում է եւ սպասվում է, որ այն իր կուլմինացիոն կետին կհասնի ապրիլի 9-ին`նախագահական երդմնակալության օրը:

ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ Է , որ կարող են սադրանքներ եւ բախումներ առաջանալ խաղաղ բնակչության ու օրինապահ  մարմինների միջեւ եւ զարգացումները գնան մարտի 1-ի հայտնի դեպքերի սցենարով:

Մենք  զորակցում ենք մեր  ժողովրդի արդար պայքարին եւ խիստ մտահոգված ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ  ենք, որ որևւէ բիրտ ուժի կիրառում կամ  սադրանք աննախադեպ բացասական  ազդեցություն կունենա  Հայաստանի իշխանություններ եւ Սփյուռք հարաբերությունների վրա:

 Ի բարօրություն Հայ ժողովրդի, երկրի խաղաղ ու կայուն զարգացման`  պահանջում ենք Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններից յուրաքանչյուր խնդրո առարկա  կամ տարաձայնություն հանգուցալուծելիս կիրառել միմիայն իրավականազգանպաստ ևւ մարդասեր  մոտեցում, որը կհանդիսանա ամուր հիմք Սփյուռք-Հայրենիք հարաբերությունների շարունակական զարգացման համար եւ առավել կբարձրացնի Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային  արենայում:

«Եվրոպայի Հայերի Համագումար» Գերմանիայի մասնաճյուղ

  Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդ

 Հայ-Գերմանական Մշակութային Ընկերություն

 Բեռլինի Հայ Համայնք

 Շտուտգարտի Հայ Մշակութային Միություն

«3-րդ Հազարամյակն Առանց Պատերազմի» ՀԿ

«Հայկական Վերածնունդ» Գերմանիայի մասնաճյուղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930