Կաթնամթերքի հունական «Fage» ընկերությունը` համագործակցելով «Սաս» սուպերմարկետի հետ, սկսել է իր արտադրանքից մատակարարել Հայաստան: Գրում է «Գրիք ռիփորթեր» լրատվական գործակալությունը:
«Fage»-ը առաջին ընկերությունն է, որը հունական յոգուրտ է մատակարարում հայկական շուկա, մի երկիր, ինչպես գրում է լրատվականը, որը երկարամյա ավանդույթներ ունի կաթնամթերքային գործում, հատկապես յոգուրտի մեջ` արտադրելով յոգուրտի մի տեսակ, որը կոչվում է մածուն:
Հայաստանում Հունաստանի դեսպանատան էկոնոմիկայի և առևտրային հարցերի բաժնի գնահատմամբ, որը հրապարակել են ապրիլի 5-ին, Հայաստանում Յոգուրտը ներկրումը կրկնապատկվել է 2006-ից 2011 ընկած ժամանակահատվածում, մի բանը, որը ցույց է տալիս այդ ապրանքի նկատմամբ պահանջարկի աճը, ինչպես նաև առկա աճի հնարավորությունը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ