Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ նախագահը անտրամաբանական է համարում, որ Րաֆֆին 8 պաշտոնների դիմաց պատրաստ է ճանաչել Սերժ Սարգսյանին նախագահ

Ապրիլ 06,2013 13:20

ՕԵԿ նախագահ, ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը անընդունելի է համարում ապրիլի 9-ին նախատեսված «Նոր Հայաստանի» երդմնակալությունը:

 «Այդ մոտեցումները համարում եմ անընդունելի, որովհետեւ տեղի են ունեցել ընտրություններ, որոնք ավարտվել են: Հնչել են կոնկրետ գնահատականներ: Ընտրությունների  արդյունքում երկրում ձեւավորել վտանգավոր նախադեպ, երբ ընտրության արդյունքից դժգոհ որեւէ թեկնածու կարող է իրեն հռչակել երկրի նախագահ, թագավոր,  ընդունելի չէ: Պարոն Հովհաննիսյանը կրկնեց այն, ինչ տեղի ունեցավ 2008-ին, երբ Ազատության հրապարակից  իրենց հռչակեցին նախագահ ու սկսեցին նշանակել նախարարներ: Այնուհետեւ մեկ ամիս անց պարոն  Հովհաննիսյանն ասաց՝ պատրաստ եմ ճանաչել Սերժ Սարգսյանի նախագահությունը, եթե ինձ տրամադրեք 8 կարեւոր պաշտոններ: Մինչ այդ չէր ճանաչում Սերժ Սարգսյանի նախագահությունը, բայց 8 պաշտոնների դիմաց նա պատրաստակամություն հայտնեց ճանաչել Սերժ Սարգսյանի նախագահությունը»,- այսօր ՕԵԿ կենտրոնական գրասենյակում ասուլիսի ժամանակ ասաց պարոն Բաղդասարյանը:

Նա տրամաբանություն չի տեսնում պարոն Հովհաննիսյանի պահանջների մեջ.                   «Առողջ տրամաբանությւոնը հուշում է  կատարել ճիշտ վերլուծություններ: Չի կարելի կառավարությունը  իշխանությունը մասնատել մի քանի մասի: Այսինքն պարոն Հովհաննիսյանը, երբ պահանջեց մաքսային, հարկային ծառայության եւ այլ բարձրաստիճան պաշտոններ, չի կարող լինել  այնպես, որ հարկ հավաքողները լինեն ընդդիմության ներկայացուցիչները, իսկ թոշակ բաժանողները իշխանության ներկայացուցիչները: Նման պահանջները իրավական հիմնավորում չունեն»:

Պարոն Բաղդասարյանը իրավիճակի երեք հանգուցալուծում է տեսնում.

«Առաջին՝ պարոն Հովհաննիսյանը չի ճանաչում ընտրությունների արդյունքները եւ շարունակում է  իր պայքարը փողոցներում, հրապարակներում՝ չճանաչելով ձեւավորված իշխանության լեգիտիմությունը եւ իր պայքարը տանում է  այդ շրջանակներում: Երկրորդ՝  նա ճանաչում է ընտրությունների արդյունքները, իրեն հռչակում է ընդդիմադիր առաջնորդ եւ փորձում է կոնսոլիդացնել քաղաքական դաշտը եւ երրորդ՝ նա քաղաքական համագործակցության եզրեր է փնտրում իշխանությունների հետ եւ ձեւավորում է համագործակցության ֆորմատ: Կա եւս մի տարբերակ, որ պարոն Հովհաննիսյանը կարող է ակնկալել որոշակի վերահսկողական լծակներ  հանրային դաշտում՝ վերահսկելու իշխանությունների աշխատանքը… Չի կարելի լինել ընդդիմություն եւ միաժամանակ լինել իշխանության մեջ: Սա հակասում է պրակտիկային»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anahit says:

    Ախր քեզ համար տրամաբանականը մի բան է,հայ մարդու համար մի այլ բան:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930