Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում

Ապրիլ 06,2013 13:35

Փախստականների կարգավիճակի դադարեցման հարցերով «Առավոտը» հանդիպում ունեցավ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի հետ:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից փախստականների կարգավիճակը դադարեցնելու հարցը: Ներկայացվեց ամբողջ գործընթացը, այն, որ ՄՊԾ-ի կողմից կատարվել են օրենքի հետ կապված բազմաբնույթ խախտումներ: Ներկայացվեց ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումները, որոնք նույն հիմքով փախստականների դադարեցված կարգավիճակների վերականգնման մասով հայցերին տալիս են բազմաբնույթ վճիռներ՝ մեկին մերժում են, իսկ մյուսին՝ բավարարում:

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը մանրակրկիտ ուսումնասիրեց գործում առկա խախտումները. «Շատ կարեւոր է այն հարցը, երբ, ենթադրենք, ծնողները քաղաքացիություն են ձեռք բերել 2002 թվականին, իսկ երեխան փախստականի կարգավիճակը ձեռք է բերել 2004 թվականին: Դա ինչպես կարող են ձեւակերպել, եթե 2004 թվականին այդ փախստական երեխային չի տրամադրվում կարգավիճակ: Եթե այդպես լիներ, ապա կարող է՝ ծնողները 2002 թվականին ձեռք չբերեին քաղաքացիություն: Ծնողները ձեռք են բերել քաղաքացիություն՝ տեղեկանալով, որ երեխան մնալու է փախստականի կարգավիճակում: Ստացվում է, որ ՄՊԾ-ն պարտադրում է այն օրենքը, որը խմբագրվել է ոչ թե ծնողների քաղաքացիության ձեռքբերման ժամանակ, այլ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո»:

Տեղեկացանք, որ այդ հարցի հետ կապված՝ Էլինար Վարդանյանը նամակ է ուղարկել Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանին: Նամակում հատկապես շեշտվել է այն փաստը, որ, եթե ծնողները քաղաքացիություն են ձեռք բերել 2002 թվականին եւ երեխայի 18 տարին լրացած չի եղել, ինչն արել են ղեկավարվելով 2004 թվականին գործող եւ ներկա պահին չգործող «Փախստականների մասին» օրենքով, ապա դա չի կարող հիմք ծառայել փախստականի կարգավիճակը դադարեցնելուն:

«Նշված օրենքի փոփոխությունը կատարվել է 2004 թվականի մարտի 3-ին, այն հետադարձ ուժ չի ունեցել եւ ոչ մի կերպ չէր կարող հիմք հանդիսանալ 2002 թվականին ծնողների կողմից քաղաքացիություն ձեռք բերելու հետեւանքով փախստականի կարգավիճակից զրկելուն»,- գրված է ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանին ուղարկված պատգամավորի նամակում:

Արդյունքները դեռ հայտնի չեն, քանի որ ուղարկված նամակը ՄՊԾ-ի կողմից պետք է դրվի քննարկման եւ պատասխանն ուղարկվի ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին, որը կհրապարակվի պատասխան նամակը ստանալուց հետո:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930