Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանը և Զարուհի Փոստանջյանը փորձել են պարզաբանում ստանալ Ալեքսանդր Վարպետյանի վերաբերյալ

Ապրիլ 06,2013 12:47

Հարց կառավարությանը

ՀՀ վարչապետ պարոն՝ Տիգրան Սարգսյանին

ՀՀ ԱԱԾ պետ պարոն՝ Գորիկ Հակոբյանին

ՀՀ սփյուրքի նախարար տիկին՝ Հրանուշ Հակոբյանին

ՀՀ առողջապահության նախարար պարոն՝ Դերենիկ Դումանյանին

 

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի Հանրապետության լայն հասարակությունը իր խորը մտահոգությունն է հայտնել մեր հայրենակից՝ 70 ամյա  Ալեքսանդր Վարպետյանի մուտքը՝ Հայաստանի Հանրապետության տարածք արգելելու փաստի առթիվ: Համաձայն լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝  պարոն Ալեքսանդր Վարպետյանը արդեն մի քանի օր է, ինչ գտնվում է Զվարթնոց օդանավակայանի տարածքում, և նրա տեղաշարժվելու իրավունքը արգելված է:

Երեկ երեկոյան ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը և Զարուհի Փոստանջյանը Զվարթնոց օդանավակայանի անվտանգության և իրավապահ  ծառայությունների աշխատակիցներից փորձել են պարզաբանում ստանալ պարոն Ալեքսանդր Վարպետյանի գտնվելու վայրի, նրա տեղաշարժը արգելելու հիմքերի և առողջական վիճակի մասին, սակայն որևէ իրավասու անձը այդպես էլ վերը նշված հարցերի շուրջ պատասխան չի տրամադրել

Հիմք ընդունելով վերոգրյալը՝  խնդրում եմ հնարավորինս սեղմ ժամկետում  տրամադրել պատասխան հետևյալ հարցերի վերաբերյալ.

1. Պարոն Ալեքսանդր Վարպետյանը քանի՞ օր է գտնվում Զվարթնոց օդանավակայանում:

2.Եթե կան իրավական հիմքեր պարոն Ալեքսանդր Վարպետյանին Զվարթնոց օդանավակայանում պահելու, նրա տեղաշարժը արգելու համար, ապա խնդրում եմ տրամադրել տվյալ հիմքերի՝ որոշում, արձանագրություն, այլ փաստաթղթերի, պատճեները:

3. Պարոն Ալեքսանդր Վարպետյանին համապատասխան բուժօգնություն տրամադրվել է, թե ոչ և եթե այո, ապա նրա առողջական վիճակը բավարար է, որպեսզի նա գտնվի փակ տարածության մեջ՝ ըստ էության մեկուսացված:

4. Տարեց հայ մարդու նկատմամբ այսպիսի վերաբերմունքի դրսևորումը Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից արդյոք չի վնասի «Արի տուն» ծրագրին:

Հարգանքներով՝

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. goroskop75 says:

    Հարգելի խմբագիր,

    եթե “նորագույն պատմության մեջ Հայաստանը «ավելի մեծ» դարձավ այն լիդերի օրոք, որը ամենաքիչն էր դրա մասին խոսում”, արդյոք դա նշանակում է, որ Արցախն ու հարակից տարածքները դարձել են Հայաստանի մասը???: Եվ դա այլևս անշրջելի է ???:

  2. Андрей says:

    Да хранит нас ГОСПОДЬ………….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930