Րաֆֆի Հովհաննիսյանը բազմաթիվ դրական կողմեր ունի: Մարդկանց հետ շփվելու նրա բաց, անկեղծ ոճը, ընդդիմախոսներին չվատաբանելու, չվիրավորելու պատրաստակամությունը իմ մեջ եւ, վստահ եմ, շատ-շատերի մեջ հարգանք եւ համակրանք է առաջացնում: Մեծ հաճույքով Րաֆֆիի նման ընկեր, եղբայր կունենայի: Բայց քաղաքականությունը այլ բան է: Իհարկե, պարտադիր չէ, որ այն դաժան եւ ցինիկ լինի: Բայց պարտադիր է, որ քաղաքականությունը ձեւակերպի ինչ-որ իրատեսական, շոշափելի նպատակներ: Երբ այդ նպատակները ձեւակերպում է Րաֆֆի Հովհաննիսյանի հարգարժան պապը, ես դրա դեմ ընդվզում եմ (հասկանալով, իհարկե, որ իմ սփյուռքահայ եղբայրները այլ կարծիքի են): Ես էլ եմ, իհարկե, ուզում, որ մեր փոքր Հայաստանը դառնա ավելի մեծ՝ ընդհուպ մինչեւ «ծովից ծով»: Բայց ես նաեւ հասկանում եմ, որ քաղաքական օրակարգում նման էմոցիոնալ զեղումների ձեւակերպումն անիմաստ է, եթե ոչ՝ վտանգավոր:
Գրական երեկոյի, դպրոցական հանդեսի համար Րաֆֆի Հովհաննիսյանի որդու՝ Կարինի ելույթը հրաշալի էր, սրտաբուխ էր, հուզիչ: Դա նաեւ հասկանալի է. երբ Սփյուռքում երեխան սկսում է ինքն իրեն գիտակցել որպես անձ, նա հարցնում է հորը՝ «մենք ո՞վ ենք»: Եվ հայրը պատասխանում է՝ «հայ ենք»: Երեխայի հաջորդ հարցը՝ «իսկ ինչո՞ւ մենք Հայաստանում չենք ապրում»: Պատասխան՝ «թուրքերն են մեզ քշել մեր հայրենիքից»: «Վայ, ես դրանց…»: Միանգամայն բացատրելի զգացմունքներ են՝ զարմանալի, աններելի կլիներ, եթե հոր եւ որդու միջեւ նման երկխոսություն տեղի չունենար: Բայց հայկական պետության մեջ նման էմոցիաները, ինձ թվում է, չպիտի բարձրանան քաղաքական դիսկուրսի մակարդակի:
Նման մտածողության մեջ կա նաեւ մի տարր, որն ինձ համար ընդունելի չէ: Այդ մոտեցումը ենթադրում է ինչ-որ իմպերատիվ պահանջներ՝ եթե դու հայ ես, ուրեմն պարտավոր ես անել այս կամ այն բանը: Անձամբ ես չեմ ընդունում որեւէ հասարակական պարտավորվածություն, որը չի բխում օրենքի պահանջներից: Մնացածը ցանկություններ են, տեսակետներ են, իրավունքներ են: Պահանջո՞ւմ եք Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ լավ եք անում, ձեր իրավունքն է: Պահանջո՞ւմ եք Թուրքիայից, Իրանից եւ Վրաստանից մեր պատմական հայրենքը՝ էլի նորմալ է: Գտնո՞ւմ եք, որ բոլոր թուրքերին պետք է պայթեցնել՝ որպես վրեժ Ցեղասպանության համար՝ այդ տեսակետն էլ գոյության իրավունք ունի: Բայց մի՛ պահանջեք, որ աշխարհի բոլոր հայերը նույն կերպ մտածեն: Վերջերս կարդացի, որ հայը «իրավունք չունի» հայտնելու տեսակետ, որը տարբերվում է Դաշնակցության դիրքորոշումից: Նրանք, ովքեր այդպես են կարծում, պետք է պահանջեն իրենց Բյուրոյից, որ վերջինս ամեն օր 10 միլիոն շրջաբերական թողարկի, որ մենք բոլորս այդ «ծիրին մեջ» լինենք:
Հետաքրքիր է, որ նորագույն պատմության մեջ Հայաստանը «ավելի մեծ» դարձավ այն լիդերի օրոք, որը ամենաքիչն էր դրա մասին խոսում: Դա էլ է, երեւի, օրինաչափ:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Որպէս արևմտահայ և Ցեղասպանութեան զոհերու շառաւիղ (ատանացի) միանգամայն համաձայն եմ Ձեր մօտեցման հետ, Պրն Աբրահամեան: Ազգին համար աւելի օգտակար է քիչ շաղակրատել, աւելի շատ մտածել ու մանաւանդ` գործել: Այս համոզումս աւելի ամրապնդուեցաւ դիտելով սկանդալային վավերագրական նիւթը – ՐԱՖՖՈՒ ՀԱՅՐԸ՝ ԶԵՂԾԱՐԱՐ ՊՐՈՖԵՍՈ՞Ր. ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
https://www.armlur.am/index.php?page=article&id=44350
&
https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=chppEv4NOJQ
Այս էլ որերորդ անգամ եմ հանդիպում Ռիչարդ Հովհաննիսյանին պատմության կեղծարարության մեջ մեղադրելու փորձերի.ընդ որում դրա միջոցով ուզում են վարկաբեկել Րաֆֆիին:Որպես հիմնական փաստարկ օգտագործվում է այն փաստը,որ Ռիչարդ Հովհաննիսյանը պաշտպանում է հայ ժողովրդի ծագման ՞ բալկանյան՞ տեսությունը:Ռիչարդ Հովհաննիսյանը Հայաստանի 1-ին հանրապետության ժամանակաշրջանի մասնագետ է և ՞բալկանյան՞ տեսության առաջ քաշման և տարածման հետ ոչ մի կապ չունի:Ես ինքս ավարտել եմ պատմության ֆակուլտետը և հաստատ գիտեմ ,որ ԳԱ և համալսարանի բոլոր պատմաբանները տվյալ տեսության երդվյալ պաշպաններն էին;Ժամանակին նրանց ընդդիմանում էր միայն Ռաֆայել Իշխանյանը,որը բանասեր էր:Էնպես որ,Րաֆֆու ուղղությամբ քարեր շպրտելուց առաջ …
Ինձ համար պարզ չի ովքեր են հեղինակը ես «խիստ գիտական» հոլովակի, եվ չեմ հասկանում ինչ կարեվոր է անպայման հաստատել որ մենք «ամենահինն» ենք … իհարկէ Գամքրելիձեի ու Իվանովի աշխատությունը տեսականորեն բացատրում է որ Հնդեվրոպացիների նախահայրերը ապրել են Վանա լճի շրջանում վեց հազար տարի առաջ: Այդ թեզը բերէլ կապել Հայ ժողովրդի էվ ապա Հայ ազգի ուղղակի ձեավորման գիտական նման բացատրություն տալու համար պէտք է կամ «թունդ» հայրենասեր լինել կամ շատ «թունդ» գիտնական … Ես ինչքան հիշում եմ Հայաստանի հին շրջանի սովետական պատմաբանները (Սուրեն Երեմյանը) եվս հայ ժողովրդի ծննդաբանությունը կապում էին ՄԹԱ ութերորդ, վեցրորդ դարերին … եթե էդքան պետք է գուցե Ադամից սկսենք…
Գիտությունը զոռով իշխանություն նվաճել չի այն հիմնված է գիտական փաստերի վրա եվ YouTyub ի հոլովակով ապացուցել որեվէ բան հակագիտական պրոպագանդա է որը հատուկ է տգետներին…
Ակամա հիշեցի, Գերմանացի Ազգայինները եվս իրենց ծագումնաբանությունը կապում էին հնդեվրոպական նախահայրերի հետ… սա թերեվս ԳՐՊԱՆԱՀԱՏՆԵՐԻՆ հատուկ քաղաքական միջոց է որ ուշադրությունը իրենց թալանից քողարկեն…
Ասում եք՝
՛՛Բայց հայկական պետության մեջ նման էմոցիաները, ինձ թվում է, չպիտի բարձրանան քաղաքական դիսկուրսի մակարդակի՛՛: Իսկ ես կարծում եմ, թե նման մոտեցումը, մի տեսակ բերանը փակելու փորձի նման է, հատկապես, որ հղում եք կատարում շատ դեպքերում ՛՛դակված՛՛ օրենքներին, որոնք հենց ընդվզման դրդապատճառ են դառնում: Հիշենք ընտածների ցուցակը չհրապարակելու, քվեաթերթիկների պարկերը անձեռնմխելի հայտարարելը և այլն:
Չնայած, որ ամեն մի երևույթ ընկալելու համար նախ փորձում եմ հասկանալ, ապա և վերլուծել, այնուամենայնիվ, տվյալ իրավիճակում առանց էմոցիաների չեմ կարող արտահայտվել.
Գեղարվեստական խոսք՝
ՙՀայրենները ու տաղերը իմ հոգու հանեմ տամ քեզ…՚
ՙԵտ դառնան ճամփեքից ցուրտ, օտար
Մեր ուստեքը շինարար…՚
Դառը իրականություն՝
Ախր էլ ինչպե՞ս վեր ընկնեմ՝ մնամ…
Երբ հայրեններդ շինել բայաթի՝
Օրենք է դակում քյարթուն հայաթի,
Ճարտար ու մշակ երկրից օտարված.
Մի խեղդող երազ՝ ավաղ… կատարված:
Ախր էլ ինչպե՞ս անվրդով մնամ…
Երբ դատում են քեզ տավարածները
Խիղճը կուլ տված արարածները
Կյանք ուսուցանում այլ սերվածները
Ախտ ու պղծության լավ մերվածները:
Ախր էլ ինչպե՞ս պապանձվեմ մնամ…
Երբ համբերանքը հասել է վերջին՝
Կյանքն է պահ տրվում անհույս ստերջին,
Արքա է օծվում հոգևոր չարչին՝
Ուշքը սևեռած ոսկով լի փարչին…
Միակ եզրակացություն՝
ՔՅԱՌԹԱԳԵՆԸ ՊԵՏՔ Է ՏԱՊԱԼՎԻ…
Գերազանց է:
Հարգելի պարոն Աբրահամյան, կարծում եմ որևէ հայ իրեն չպետք է երջանիկ համարի այնքան ժամանակ, քանի դեռ իր բանտված Հայրենիքը գոնե Վիլսոնի գծած սահմաններով չի ազատագրվել և ետ չի վերադարձվել Հայաստանի Հանրապետությանը: Ես արմատներով Արևմտյան Հայաստանից չեմ, բնիկ Արևելահայ եմ, բայց արդեն 50 տարի է կարոտում եմ իմ Հայրենիքի Արևմտյան մասը, կարոտում եմ Արարատին, Սիփանին,Նեմրութին, Վանա ծովակին… Իհարկե մարդու իրավունքն է իրեն այս հարցում երջանիկ կամ ապերջանիկ համարել: Ես համարում եմ, որ ես երջանիկ մարդ չեմ, քանզի ունեմ բզկտված երկիր,որի ազատագրման գործի համար դեռևս շատ քիչ բան եմ արել և ինքս անզոր եմ այս պահին ազատագրելու այդ Սրբազան Հայրենիքը: Եվ կարծում եմ նաև, որ, իհարկե, էմոցիաները քաղաքականության մեջ պետք է թաքցվեն, բայց Ազատության հրապարակն այն վայրն է, որտեղ այսպիսի ելույթներն այնտեղ պետք է անպայման հնչեն: Կարինի ելույթն ինձ շատ դուր եկավ, իմ կարծիքով դա ճիշտ խոսք էր ճիշտ պահին: Իսկ արտաքին քաղաքական հարթակներում մենք պետք է պայքարենք մինչև վերջ, մինչև Հայրենիքի վերջնական ազատագրում և ժամանակ առ ժամանակ պետք է պաշտոնական մակարդակով նաև մեր դիվանագիտական զայրույթն արտահայտենք ու չվախենանք: 21-րդ դարը մերն է լինելու…
Ամենամեծ չարիքը անտարբերությունն է:
Վերջին մի քանի տարիներին հենց այս չարիքն էր փաթաթվել մեր վզին:Մարսեցին,կամ գոնե այդպես են ներկայացնում,մարտի մեկը,մարդկանց դարձրին,դարձյալ իրենց կարծքով,մանկուրտներ,կեղծիքը դարձավ առօրյա մի բան:Բոլոր ադիբեկյաններն ու «վերլուծաբանները» դե,պարզ է,որոշակի վարձատրության դիմաց,իբր թե անաչառ սոցհարցումների արդյունքում մի բան էին սրսկում:ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԽՈՐՈՇՎԱԾ Է:Հարմարվում ես,լուռ մնա,չես հարմարվում,սահմանները բաց են,գնա:
Այսպես դատարկվեցին գյուղերն ու քաղաքները,այսպես դատարկվեցին մարդկանց հոգիները:«Ժողովրդի ծառա» իշխանավորները իրենց ցոփ առօրյայով ավելի արժեզրկեցին աշխատավոր մարդու կերպարը:Իսկ եկեղեցու մասին խոսելն ավելորդ է,աղանդավորների բանակն ամեն ինչ ասում է;
Այս ճահճացած վիճակոմ լսում ենք Րաֆֆին ինքնաթիռում մարդու կյանք է փրկել,հետո հանգիստ փակել է աչքերն ու քնել:Հետո մեն-մենակ գնաց Բաքու,մնացածը բոլորս գիտենք:Այն,ինչ պետք է տարիներ շարունակ անեն պետական մարմինները,անում է մի հայ մարդ,որը օվկիանոսից այն կողմ թողել է ապահով ու բարեկեցիկ կյանքը,տաս տարուց ավել քաղաքացիությոնն անգամ չստանալուց չթեւաթափված մարդը:
Պարոն Աբրահամյան,որքան էլ որ էմոցիոնալ է,մեկ է, Րաֆֆին մարդկանց մեջ արթնացրեց ազգայինը,մարդկայինը,հույսը,սեփական արժանապատվությոնը:Իսկ ինչ ենք լսել նախագահներից քսան տարի շարունակ,ավելորդ եմ համարում հիշեցնել:
Մի քանի օր է մնացել ապրիլի իննին,բայց այսօր էլ արդեն գրանցված է մեծ հաղթանակ:Հայ մարդը այլեւս չի ուզում իր երկրում իրեն զգա ստրուկի պես:Ախր ստրուկին գոնե կուշտ կերակրում էին,որ աշխատունակ մնա,որ առողջ սերունդ տա:Սրանց արածը դեռ հատուկ ուսումնասիրության կարիք ունի:
Ապրես,Անահիտ
Լրիվ համամիտ եմ քո հետ
Ապրես Անահիտ. Լավն եր.
Ապրես,Անահիտ!!!
«Մի՞թե ես չգիտեմ հերոս ձեւանալու, ազգային բոլոր իղձերի իրականացնողը ներկայանալու, ժողովրդին ամեն գնով դուր գալու էժան հնարքները: Մի՞թե ես չէի կարող գիշեր ցերեկ հայհոյել թուրքերին, ՄԱԿ ի առջեւ բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, չեղյալ հայտարարել Կարսի պայմանագիրը, Թուրքիայից պահանջել Սեւրի դաշնագրով գծված սահմանները, վերջնագիր ներկայացնել Ադրբեջանին, ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հայտարարել, որ ոչ մի թիզ հող չենք զիջի եւ այլն: Այդ բոլոր հնարքները ես վարպետորեն կարող էի օգտագործել, համենայն դեպս ոչ ավելի վատ, քան Կինոյի տանը հավաքվածներից որեւէ մեկը. ինչ է, կրթությո՞ւնս չի ներում, խե՞լքս չի կտրում: Ես հեշտությամբ կարող էի քաջի ու մեծ հայրենասերի համբավ ձեռք բերել, դառնալ ազգի կուռքը, Հայաստանի ու Սփյուռքի միասնության խորհրդանիշը»: Լեւոն Տեր-Պետրոսյան. Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը
«Ավազակապետությունը պետք է կազմաքանդե՛լ»: Լեւոն Տեր-Պետրոսյան.
Հ.Գ. Անկախ նրանից, թե ում օրոք է այն ձևավորվել: Մ.Մ.
Ես վերլուծաբան չեմ։Եվ երբեք ինձ թույլ չեմ տա սխալներ փնտրել Լեւոն Տեր-Պետրոսյանի « հայտնի՝ «Պատերա՞զմ, թե խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածում։Ժամանակը ամենալավ քննադատն ա։Ես մի բան եմ հասկացել,որ պատերազմի,խաղախության հարցը երբևէ կախված չի եղել Հայաստանի նախագահների կամքից և նրանց վարած քաղաքականությունից Ղարաբաղի հարցում։Քանի դեռ խաղաղությունը բխում ա«Մեծերի»շահերից, այն կտիրի այս տարածաշրջանում։
՝
Իսկ ինչու եմ համամիտ Անահիտի հետ։Անգամ եթե Րաֆֆին և ոչ միայն նա,մենք բոլորս՝փայքարողներս անարդարության դեմ չհասնենք արդյունքի, ես ինքս դրանից չեմ հիասթափվի, որովհետև, այո, Րաֆֆին մարդկանց մեջ արթնացրեց ազգայինը,մարդկայինը,հույսը,սեփական արժանապատվությունը:
Հարգելիներս խոսքը կարող է լինել սուր`երեվույթը ըստ պատշաճի նկարագրելով հիմնվելով առերեվույթ փաստերի վրա,եվ նաեվ բութ`ստիպված պահի թելադրանքից հապճեպ ստեղծած մառախլապատ հիմքերով։Ձայնագրությունունում հնչեցվածը առաջացնում է մտորելու եվ «փորփրելու» մառախուղը ցրելու ցանկություն։Հնչեցվում են տեսակետներ,որը դիրքավորելով-հարմարեցնելով վերածվում են մտացաին՞ մեղադրանքների։ Հետաքրքիր է ,եթե 37 թվականը լիներ Լենինի սպանությունն էլ՞ կբարդեին Ռիչարդ Հովհաննիսյանի վրա։Ես իշխանություններին կառաջարկեի եռանդով լուծեն այն բոլոր անարդարությունները`բարդույթները որոնք առկա են ոչ թե մտացածին բալլադներ հյուսելով վարկաբեկել երկար տարիներ օտար հողում հանգրվան գտած ,սակայն արմատները չմոռացած հայապաշտպան գործնեությամբ զբաղվող մի անձի,որը չի կեղեքում եվ թալանում իր ազգին այլազգային կտրվածքով հանրոգուտ շատ մեծ գործեր է անում։Այսքանը պարոնայք։Հարգենք ինքներս մեզ որպեսզի մնացածն էլ հարգանքով մոտենան, թէ մեզ ,թէ մեր արմատներին։
Որպես Բարգավաճ Հանրապետական (ՀԲՀԿ) նոր կուսակցության խոսնակ լիազորված եմ հայտարարել, որ ցանկացած ոտնձգություն ՀԲՀԿ-ի հանդեպ (աշխատանքի իրավունքի, արդարության և այլ պահանջների տեսքով) արժանանալու է կոշտ դիմակայության հանձինս իրավապահ մարմինների և մեր Նախագանի:
Որևէ փորձ ուղղված Հանրապետականի Բարգավաճումը խոչընդոտելուն դիտվելու է միայն ու միայն իրավական հարթության մեջ: Այդպիսի հակաիրավական քայլերը ուղղորդվում են հուդա-մասոնական կառույցների կողմից, որոնց նպատակն է հնարավորինս ապակայունացնել իրավիճակը երկրի ներսում և այդպիսով հող նախապատրաստել թուրք-ադրբեջանական հարձակման համար:
Հարգելի հայրենակիցներ: Ձեր և ձեր երեխաների ապագան այս երկրից դուրս է, մի՞թե այդքան դժվար եք հասկանում: Ձեր հեռանալը մեր երկրի անվտանգության երաշխիքն է հանձինս ՀԲՀԿ-ի և մեր Նախագանի:
Բացատրեմ: Այս երկիրը փոքր երկիր է, որտեղ կարող են բարգավաճել միայն սահամանափակ թվով մարդիկ: Հետևաբար Հայաստանի վերածումը մի մեծ Լաս Վեգասի իր կազինոներով, հասարակաց տներով, ինչու չէ, պատմական հուշարձաններով և այլ հանգստյան վայրերով հետապնդում է մի նպատակ` մեր անվտանգության ամրապնդումը ի հաշիվ տուրիստների ու արտասահմանյան տարբեր շահագրգիռ մարմինների:
Այս հանճարեղ մտահղացմամբ, որի համահեղինակերն են ՀԲՀԿ-ն և մեր Նախագան, լուծվում է նաև մի երկրորդական խնդիր` Հանրապետականի Բարգավաճումը: Այստեղ որևէ շահադիտական նպատակ չկա, միայն ծանր ու տքնաջան աշխատանք, որի վերջնական նպատակը նույնն է` անվտանգության և սահմանների ամրապնդումը զենքի ու տեխնիկայի ներմուծման շնորհիվ: Այսինքնս` մաքուր հայրենասիրություն` ի կատարումն մեծն Նժդեհի պատգամների:
Այս լույսի ներքո մեր ազգաբնակչությունը ոչ միայն չի կարող որևէ կերպ պաշտպանել երկիրը ոսոխից, այլև լրացուցիչ բեռ և գլխացավանք է հանդիսանում այս նպատակն իրագործելու ճանապարհին:
Ահա թե ինչու ՀԲՀԿ-ն ու Նախագան ջանք ու եռանդ չեն խնայում ազգաբնակչության վտարման ուղղությամբ որպես երկրի պաշտպանունակության ամրապնդման հիմնական երաշխիք:
Հարգանքներով` Հայաստանի Բարգավաճ Հանրապետական Կուսակցության Խոսնակ, Նախկին Առավոտյան Քաղաքացի` Այսինքս Նախագան
Արամ,սա քաղվածք է Ձեր հոդվածից՝ ,,երբ Սփյուռքում երեխան սկսում է ինքն իրեն գիտակցել որպես անձ,նա հարցնում է հորը՝ «,մենք ո՞վ ենք,,: Եվ հայրը պատասխանում է՝ ,«հայ ենք,,:Երեխայի հաջորդ հարցը՝ «,իսկ ինչո՞ւ մենք Հայաստանում չենք ապրում,,:Երեխայի հաջորդ հարցը: Պատասխան՝ ,,թուրքերն են մեզ քշել մեր հայրենիքից,,: ,,Վայ,ես դրանց…,,:
Հիմա պատկերացրեք նույն երկխոսությունը Ռուսաստանում,ԱՄՆ-ում և աշխարհի բազմաթիվ այլ երկրներում 2000թ հետո ծնված երեխաների ու նրանց հայրերի միջև.
«,Իսկ ինչո՞ւ մենք Հայաստանում չենք ապրում,,:Պատասխան՝ ,,Հայի ազգանուն** կրող թուրքե՞րն են մեզ քշել մեր հայրենիքից,,: ,,Վայ,ես դրանց մերը…,,:
**1.Ռոբերտ Քոչարյան – Մերօրյա Թալաթ,
2.Սերժ Սարգսյան – Մերօրյա Էնվեր
Եվ այսպես շարունակ…
Կարող էք չհամաձայնել,բայց հերքել անհնար է…
Անկախ այս ամենից կա մի պարզ ճշմարտություն… Այս իշխանությունները չեն կարողացել ապահովել արդար ընտրություններ և ոււրեմն նրանք պետք է զիջեն ”գահը” որը նրանք պահում են Ռուսաստանի աջակցութամբ… Ինչ կապ ունի Րաֆին ինչպիսին է կամ մյուսը գիտի այն, ինչ բոլորը գիտեն: Այս բոլոր խոսակցությունների նպատակը գլխովր խնդրից մարդկանց ուշադրությունը շեղելն է և դա կարծես հաջողվում է… Եվ երկրորդ, որը պակաս կարևոր չէ. Մարդ իրական կյանքում դրսևորվում է բնավորությամբ ու սրտի մղումով, գաղափարները զուտ օգտագործվում են նրա նպատակների համար: Նա կարող էր այդ ամենը հասկանալ կամ իմանալ, բայց չձգտել դրան, որովհետև ինքն այլ նպատակներ ունի, ինչպես դու: ՈՐքան էլ ասես, թե քո նպատակը գլխավոր հարցից շեղելը չի, քո այս հոդվածներում դու համարյա չես խոսում կեղծած ընտրություններրից: Ավելին, ասում ես` թե Րաֆին ինչպես կարող է ապացուցել, որ ինքն է հաղթել… Բայց թող իշխանությունները ապացուցեն` մի քանի տեղամասերում բացեն ակղերը ու ժողովրդին ցույց տան իրենք են հաղթել ու ամեն ինչ վերջանա: Այսինքն` ինչ էլ դու ասես, քո մոտեցումով և այս հոդվածներով դու ընդամենը կարծես փորձու ես պարտակել կեղծ ընտրությունների մասին ամեն մի հիշողություն:
Որ ադրբեջանցիրժները 11-րդ դարում են եկել ու բնակություն հաստատել իրենց ներկայիս տարածքում, պակաս են հիմնավորվել ու իրենց հայրենիքն են համարում… Կամ թուրքերը,կամ ամբողջ հարավային ու հյուսիսային Ամերիկաները… Կարևորը ներկայիս մեր կյանքի, բարեկեցության, զարգացածության մակարդակն է: Իսկ այսն ամենը ընդամենը խնդրից շեղելու նպատակ է հետապնդում: ԻՍկ խնդիրը միակն է` ամբողջ աշծարհին ցույց են տալիս, որ մենք անընդունակ ենք արդար ընտրությոններ անցկացնելու և դրանով իսկ կարծես ուզում ենք ասել, որ մենք անտարբեր ենք մեր և ապագա, և ներկա անվտանգության ու բարեկեցության նկատմամբ…
Պրն Աբրահամեանշ
Շատ պարզ է ումն եք ակնարկում ձեր վերջին պարբերութեամբ:Զարմանում եմ միթէ չկարդացիք-տեսաք Զորավար Տէր-Թադէոսեանի հանրային յայտարարութիւնը…
Նա էր որ զանց առնելով ԼՏՊ ի եւ ընկերների զգուշացումը…(միթէ քանի գլուխ ունեք որ ուզում եք Աղտամ ի եւ Շուշվա-ն ազատագրել-Ունենք հինուց-(Սահման Քաջաց Զէնք իւրեանց-ը…չեմ մանրամասնում,եուք եզրակացրեք:Իսկ երբէք չեմ քիսում ձեր մնացած կարծիքներըղղ
Հայը առանց երկիւղի միշտ պիտի գոռայ կրկնի մեր Պահանջատիրութիւնը Մեծն Թուրքիայից(մեզ այդպէս են դաստեարակեըլ Սփիւռքում) առկախ նրանից ինչքան հզոր էլ լինի Մեծն Թուրքիա: իսկ ինչկասեք եթէ յանկարծ Թորքիոյ Հովխանաւորներ ԼՔԷՆ նոյնի..Հիմակւայ քաղաքականութիւն շատ փոփոխելի է…Իսկ դուք կարծում եք ով իմ պէս է արտայայտւում անպայման Դասշնակ է…շատ սխալ եք: Սփիւռքում կան ոչ Դաշնակ ,բայց աւելի ՆԱՑԵԱՆԱԼԻՍՏ քան նոքայ..Վկայ ՄՕՆԹԷՆԵՐ…..եւ դեռ շատ շատեր…
մԻ ԽԵՂԱԹԻՒՐԵՔ Արցախի կցումը միմիայն Սէրժ Սարկսեանի( նա էլ է եղել,բայց շատ շատեր եւս)վերագրելով Ներկայ Հայաստանի ԸՆԴԼԱՅՆՄԱՆ վէհ պայքարին…վերջացնեմ:Հայրենիքը ….ոեւէ մէկի մենաշնորհը չէ ԲՈԼՈՐԻՆՍ Է եւ ինչպէս ոմանք Երեւանում են ասում Հայաստանի ժողովրդի կէսը կազմում են Արեւմտահայերից….
Յարգանօք
Հարգելիս, ինչքան հասկանում եմ Դուք իհարկե ավելի խելոք եք, Դուք եվ մեկ էլ մյուս Տեր Աբրահամյանը, իհարկե չեք ձեւվանում, կամ ինչին է պետք Ցեղասպանության հարցը, իսկ ինչու էր պետք Արցախը… Ձերը հեգնելն է ու Էմանուել Կանտ խաղալն է…իմ կարծիքով հարցը ոչ թե խելքի ու կրթության մեջ է այլ մարդու ինքը իր հանդեպ անկեղծ լինելու: Եթե դուք համոզված եք որ ավելի խելոք էք ու ավելի ազնիվ ինչու չբարձրաձայնել այդ մասին ու համապատասխան քայլեր ձեռնարկել… Մարդկանց հեգնելը ազնիվ չէ, եթե համոզված եք որ Րաֆֆին կեծում է եվ միայն հայրէնասերի համբավ ձեռք բերելու համար է ամեն ինչ անում, ինչու այդ ամենը իր աչքերին չեք ասում… Իմ մէծ հորը էւ մեծ մորը կացնահարել են իրենց երկու անչափահաս տղաների աչքի առաջ եղեռնի տարիերին, բայց հորս համար քանի կենդանի էր ավելի առաջնայինը այսօրվա հայի , Հայաստանի կենսական խնդիրներն էին քան Ցեղասպանության կամ հողերի պահանջատիրությունը…նրա ցավը սեպացել էր իր եսի մեջ, սակայն չի կարելի հեգնել զոհերի թոռներին, կամ Սումգաիթի զոհերի ժամանակակիցներին, ստպել որ կուլ տան իրենց ցավը քանի որ քաղաքականապես ճիշտ չե, ինչպես որ ասում են որ ճիշտ չե Րաֆֆու կողմից իշխանությունը կիսելու պահանջները… իսկ որն է ճիշտ միշտ գլուխ խոնարհելը …
Իսկ Ձեր եվ Տեր Աբրահամյանի կարծիքով ճիշտ էր որ Իսրաելը Երուսաղեմը իրէնց մայրաքաղաք հռչակեցին…
Շնորհակալ եմ բոլորին՝ քննարկման համար, որը ինձ լիքը մտորելու տեղիք է տալիս: Ի տարբերություն մեկնաբանությունների հեղինակներից շատերի, ես աշխատում եմ մտածել ռացիոնալ «կոդերով», չտրվել էմոցիաների: Բայց ձեր էմոցիաները նույնպես արտահյատում են մեր ժողովրդի մտածեակերպի առանձնահատկությունները:
Քանի որ, ըստ էության, քննարկվում է հուզականություն թե բանականություն երկընտրանքը, առաջարկում եմ թեթևակի անդրադարձ կատարել մեր՝ ոչ վաղ անցյալի պատմությանը և ամեն ինչ պարզ կդառնա.
21 марта состоялось заседание Политбюро ЦК КПСС, на котором, в частности, обсуждался вопрос о мерах противодействия нарастающему национально-демократическому движению в Армении — и в первую очередь, деятельности комитета «Карабах». В газете «Правда» была опубликована обширная статья под заглавием «Эмоции и разум», в которой события, происходящие в Армении и Азербайджане, были представлены как результат происков безответственных экстремистов, разжигающих страсти и толкающих людей на нарушения общественного порядка. 23 марта в Степанакерте в связи с этой публикацией началась многодневная забастовка, завершившаяся 5 апреля. 24 марта Президиум ВС АзССР принял постановление, которым, в частности, распускалось общество «Крунк» и его руководящие органы, запрещалось проведение несанкционированных собраний и т. д.
Երբեք չեմ կարողացել հասկանալ հայության այս տարածաշրջանում բնիկ լինել-չլինելու շուրջ ծավալվող զգացմունքային դատողությունները, քանի որ լավագույն դեպքում սա գիտական խնդիր է:
Ենթադրենք, թե հայությունն այստեղի բնիկ նեանդեռտալների շառավիղն է հանդիսանում, կամ էլ քոչվոր նեանդեռտալներից է սերվում: Հետո՞: Այստեցից ինչ-որ ռացիոնալ բա՞ն է բխում: Ու՞մ է սա հետաքրքրում բացի մի քանի հարբեցող բանաստեղծներից ու նրանց ազդեցության ծիրում գտնվող բաժակաճառ ասել սիրող գռեհիկ պարծենկոտների բանակից: Ո՞րն է այս խնդրի դրվածքի առարկայական հետևանքն ու արժեքը, էլ չեմ ասում՝ քաղաքական արժեքը:
Սովետահայ բոլոր ականավոր պատմաբաններն էլ 1960-ականներից սկսած պնդել են, որ հայությունը կամ, առնվազն, դրա կազմավորիչ ճյուղերից մեկը, Նաիրի ցեղը, բալկանյան ծագում ունի: Ինչու՞ է այս թեման հիմա հանկարծ դարձել այսքան կարևոր: Ինչու՞ է այս որակավորումը դարձել սրան-նրան հայրենասեր կամ ազգադավ հայտարարելու լիտմոուսի թուղթ: Ինչու՞ են Ռիչարդ Հովհաննիսյանն ու Ռոնալդ Սյունին դարձել այս տեսության քավության նոխազներ:
Սա նո՞ր տեղ հասավ արդի հայ գաղափարախոս կեղծարար պատմաբաններին, թե պարզապես այս թեմայի շուրջը հնարավոր դարձավ անկիրթ ու կիսագրագետ Հայաստանյան պատմաբանության ինքնություն ձևակերպել ու գավառական գիտության հենասյուներ դառնալու հայտ ներկայացնել:
Հայաստանի արդի պատմագիտական դպրոցը խայտառակություն է: Արդեն մի առիթով այստեղ նշել եմ, որ այն արատավորում է գիտնականի կոչումը:
Խոսքս մի քիչ թեթևացնելու համար ուզում եմ հարցնել, թե մեր նահապետ Հայկի ծագումնաբանության մասին խոսելիս, ի՞նչ է գրում Խորենացին: Չեմ ուզում տպավորություն ստեղծել, թե ես ինչ-որ կարևուրություն եմ ուզում տալ Խորենացու վկայությանը կամ, առհասարակ, այս թեմային: Պարզապես, կոչ եմ անում երևույթներն իրենց բուն էության մեջ նկարագրել կամ տեսնել:
Ժամանակի մի քանի հարբեցող հայեր տեսություն են ստեղծել, որ իբր ապացուցելով, թե մենք այս տարածաշրջանի բնիկներ ենք, և որ Թուրքերը եկածներ են (իսկ ամբողջ մարդկությունն իհարկե այնքան տգետ ու հիմար է, որ դա չի հասկանում), մենք հիմք կունենանք մեր պատմական հողերը հետ ուզելու (ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ այստեղ հողերը հետ բերելու մասին չի խոսքը գնում, այլ՝ ուզելու):
Ես հայտարարում եմ, որ սա բացարձակ տգիտություն է ու դրա միակ բացատրությունը կարելի է գտնել կուռ ազգային ինքնության բացակայության մեջ: Դրա համար էլ սա բանաստեղծական թեմա է:
Եթե ես այս թեման սրել ցանկանայի, կհայտարարեի, որ բանաստեղծները հայության ամենաանպետք ու վնասակար զանգվածն են հանդիսանում, իսկ պոեզիան մտածողության ամենակոռումպացնող կատեգորիա՝ գուցե ժամանակակից լրագրությունից հետո: Ի վերջո, ի՞նչ է բանաստեղծությունը, եթե ոչ բառախաղի միջոցով ռացիոնալ մտածողությունը ետին պլան մղելու կամ մտածուղության ու լեզվի միջև անջրպետ ստեղծելու միջոց: Բանաստեղծությունը ալկոհոլի պես մի բան է: Առաջինը քիմիայի միջոցով է ազդում մարդու սթափ գիտակցության վրա, երկրորդը՝ բառի:
Մի բան էլ ավելացնեմ թուրքերի տարածաշրջանում բնիկ լինել-չլինելու վերաբերյալ: Ժամանակակից թուրքերն այս տարածաշրջանի բնիկներն են՝ ոչ պակաս քան մենք: Նրանց բացարձակ մեծամասնությունը տեղական նեանդերտալներից է սերվում կամ, առնվազն, նրանց նախահայր նեանդեռտալները Աֆրիկայից այս տարածաշրջան են գաղթել բոլոր մյուս նեանդեռտալների հետ միաժամանակ:
Ասիական ծագում ունեցող թուրքերը այսօրվա Թուրքիայի բացարձակ փոքրամասնությունն են կազմում: Թուրքիայում, ինչպես ասում են, նրանց օրը ցերեկով լապտերով չես կարող գտնել:
Թուրքիան բնակեցված է Անատոլիական բնիկ բնակչությամբ: Դրանք կարող են լինել ծագումով հայեր, քրդեր, ասորիներ, այլևայլ առասպելական ցեղեր (ասենք շումերներ ու նման այլ անլուրջ բաներ): Սա նշանակություն չունի: Դարերի ընթացքում նրանք ընդունել են թուրքական ինքնություն ու այդ հողը հավասարապես նրանցն է՝ եթե խնդրի մասին դատենք ելնելով ծագումնաբանական կատեգորիաներից:
Ի վերջո, այս ամբողջ խոսակցությունը ներքին լսարանի համար է: Այն ոչ մի ռացիոնալ նպատակ չի հետապնդում: Այս թեմայի ակտուալությունն ինքնին խոսում է նրա մասին, որ հայկական ինքնությունը ճգնաժամ է ապրում՝ այլապես սա կլիներ մի ժամանակավրեպ թեմա, որ կհետաքրքրեր միայն բանաստեղծներին ու պատմաբան ձևացող գաղափարախոս կեղծարարներին:
Իսկ հայկական ինքնության ճգնաժամը լիովին հասկանալի ու բացատրելի է:
Հայությունը գրեթե երբևէ ինքնուրույն մշակույթ չի կարողացել ստեղծել: Այն միշտ ստեղծել է ածանցյալ մշակույթ (բացատրության համար նշեմ, որ սա ինձ համար լիովին բավարար է ու ընդունելի՝ ազգերի մեծամասնությունն այդպիսին է): Իսկ այսօր հայությունն ընդհանրապես մշակույթ ստեղծել չի կարողանում: Սա ստեղծող ազգ չէ, այլ՝ սպառող: Դրա համար էլ արդի հայկական օրակարգը լիովին գռեհկացած է: Ոմանք կարող են ասել, թե սա վատ կյանքից է գալիս: Ես համաձայն չեմ: 1930-1950 թվականներին Հայաստանում կյանքն ավելի ծանր է եղել: Սակայն սովետահայ մշակույթն հենց այս տարիներին է ստեղծվել: Ես Փառք Աստծո: Գոնե ինչ-որ պատմական նշաձող կա:
Վաղ նախնադարում Հայաստանի մշակութային հիմնական դիալեկտիկական հակասությունը Հելլենական, թե Պարսկական մշակույթ առանցքահարցի շուրջն էր պտտվում: Ոսկե Դար կոչվող հայկական պատմական ամենափառապանծ ժամանակաշրջանը իրենից պարզապես Հելլենական գրականության թարգմանություն էր ներկայացնում: Պատահական չէ, որ հայ մշակույթի ամենանշանակալից տոնը Թարգմանչաց Տոն է կոչվում:
Միջնադարի հայ աստվածաբանական ու փիլիսոփայական խղճուկ միտքը էլի Բյուզանդական համապատասխան դպրոցների տեղայնականացված ածանցյալն էր:
Հայ մանրանկարչությունը բացարձակապես Բյուզանդական արվեստի տեղայնացված դրսևորումն էր:
19-րդ դարի վերջի ու 20-րդ դարի սկզբի հայ հոգևոր երաժշտությունը առավելապես Եվրոպական հոգևոր երաժշտության հայկականացված կրկնօրինակումն էր (Հայդենից Կոմիտաս ու Եկմալյան):
20-րդ դարի սկզբի հայ պոեզիան ֆրանսիայում կրթություն ստացած հայ երիտասարդների կողմից ֆրանսիական սիմվոլիզմի կիրառումն էր հայերեն լեզվով:
20-րդ դարի հայ գիտությունը ռուսական գիտության ածանցյալն էր:
Ու ինձ համար սա բացասական երևույթ չէ, եթե այն իրականանում է համամարդկային արժեքներին համապատասխան:
Եթե հայերը, չկարողանային կրկնօրինակել արևմտցիներին (հետաքրքիր է, թե արդյոք գենետիկական հիշողություն չկա՞ այս ամենի մեջ), տարածաշրջանի մյուս ազգերի պես մենք էլ քրդական մշակույթի մակարդակից այն կողմ անցած չէինք լինի:
Մի, ըստ իս, հետաքրքիր արդիական դրվագ էլ եմ ուզում ավելացնել: Վերջին շաբաթներին հայ մամուլն անամոթ աղմուկ է բարձրացնում Արտո Թունջբոյաջյանի շուրջը: Ըստ իս, այս աղմուկն առնչվում է հենց վերն արծարծված թեմային: Հայաստանյան մամուլի էջերից զազրախոսություններ են հնչեցվում Արտոյի հասցեին:
Արտոն, լինելով խոշոր համաշխարհային երաժիշտ ու մտածող (ցավոք նա հռետորաբանության արվեստին չի տիրապետում) ուզում է ստեղծել ինքնուրույն մշակութային արժեքներ:
Սակայն հայ հասարակությունն ու մշակույթը ավելի կարևորում է պատճենահանումն ու ավելի գնահատում կեղծված Ուիթնի Հյուստոններ, Քրիստինա Ագյուլերաներ, անգամ Ալլա Պուգաչովաներ (վերջինս ի դեմս ոմն Սոնայի):
Արտոն միջազգային երկնակամարի աստղ է, որ վար է իջել իր հետ մյուսներին բարձրացնելու՝ բայց որպես ուրույն աստղերի: Սակայն խրամատավորված հայկական կեղծարար մշակույթը խրամատների հետևից կրակահերթեր է տեղում նրա վրա: Այս պատկերը հայ մշակույթի ամբողջ պատմության կենդանի վերարտադրումն է՝ արդիական դրվագներով:
Ես խոնարհում եմ գլուխս Արտոյի առջև: Սակայն դրանից ցավ զգալով վստահ եմ, որ նա չի կարողանալու հաղթահարել հայ մշակույթի աղաղակող կոռումպացիան ու լցնել դատարկությունը: Դա մի մարդու կարողություններից վեր է՝ անգամ Արտոյի պես մարդու:
Խոսքս ավարտեմ Հովհաննես Թումանյանի մի հրապարակախոսության մեջ արծարծված արտահայտությամբ, որ առնչություն ունի վերջին օրերին «Առավոտ» թերթում շոշափված «գնալ, թե մնալ» թեմային ու «գնացողների» մասին արտահայտված դատավճիռներին: (Ի դեպ, իմ կարծիքով, Թումանյանը հայ մշակույթի միակ տեղական անարատ, սակայն իսկապես արժեք ներկայացնող դեմքն է եղել:):
Թումանյանը գրել է, որ եթե Այվազովսկին ապրած լիներ Հայաստանում, լավագույն դեպքում նա թեմական վարժարանի վարժապետ կլիներ: Ես էլ, նվաստս, կարող եմ ավելացնել, որ եթե նա Հայաստանում ապրեր, մյուս թեմական վարժարանի վարժապետերը նրան կհոշոտեին ու նրա ոսկորներն անգամ չէին մնա մինչև որ նա թեմական վարժարանից հանրապետական վարժարան հասներ:
Սա Հայաստանում մշակույթի տևական բացակայության ցավալի դրսևորում է, ինչը որ կարելի է հստակորեն դիտել «Առավոտ»-ի խմբագրականի տակ շարադրված մեկնաբանությունների շարքում՝ բավական է նետել մսի մի կտոր, ու հայ հեթանոսական մշակույթի ռահվիրաները միսը մի կողմ դրած պատրաստ կլինեն իրար հոշոտելու:
Հարգելի Մեկնաբան, Ձեր վերոգրյալ մեկնաբանությունը բացառությո՞ւն է կազմում ՛՛«Առավոտ»-ի խմբագրականի տակ շարադրված մեկնաբանությունների շարքից՛՛, թե պարզապես ՛՛նրանցից՛՛ մեկն է…
Աղոթիր, Գիքոր, աղոթիր, մեկ էլ տեսար երրորդ լուսավորիչ կնքվես, տիրոջդ ականջը լույս, Արտոն էլ քեզ զամպոլիտ…
Հարգարժան Մեկնաբան
Ինչպես հայտնի է, ժամանակակից մարդաբանությունը Նեանդերթալին (Homo stupidus) դասակարգում է որպես բանական մարդկանց (Homo sapiens) ենթատեսակ իսկ ավելի հաճախ որպես առանձին տեսակ: Նեանդերթալցիները և բանական մարդիկ անցել են զուգահեռ էվոլյուցիոն ուղիներ:
Ձեր ատենախոսությունը, որում Նեանդերթալը դիտվում է որպես բանական մարդկանց նախատեսակ, լիովին համահունչ է ՀԲՀԿ պաշտոնական գծին հանձինս մեծն Նժդեհի ժամանակակիցների տեսության: Ժամանակակից բանական մարդը բուծվել է Ցեղակրոն տեսակից, որը ոչ այլ ինչ է, քան նույն ինքը Նեանդերթալը կամ Homo stupidus-ը:
Որպես բանական մարդկանց նախատեսակ մենք` ցեղակրոն տեսակի ներկայացուցիչներս, հանձինս ՀԲՀԿ և մեր Նախագանի, շատ ավելի ուժեղ ենք Homo sapiens-ի ներկայացուցիչներից, հատկապես մեր ձեռքերն ու ոտքերը ավելի մկանոտ են, էլ չեմ խոսում ցածր հասակի, վզի և փորի հաստության մասին:
Վերջերս այդքան պոպուլյար դարձած «տեսակ» բառը իր նոր ու խորը իմաստով պարտական է մեր առաջին խոսնակ մեծն Նժդեհին: Այո, մեր Ցեղակրոն տեսակն անմահ է:
Դուք ձեր ատենախոսությամբ վերահաստատում եք մեր տեսությունը ժամանակակից հուդա-մասոնական գիտության մեջ և հիրավի արժանի եք գիտությունների դոկտորի կոչման: Այո, այն որևէ կապ չունի քննարկվող թեմայի հետ և հենց դրա համար էլ կարժանանաք Homo stupidus կրծքանշանին, որը ձեզ կհանձնի անձամբ ինքը` Նախագան:
Բարգավաճ Հանրապետականի Խոսնակ
Պարոն Մարգար Մախսուդյա’ն:
Մինչև որ Դուք այստեղ միտք արտահայտողներին քննարկելու կամ քննադատելու փոխարեն չեք բարեհաճի արտահայտվել արծարծված մտքերի մասին կամ Ձեր անհամաձայնությունների կամ քննադատության սլաքներն ուղել արտահայտված մտքերին, ես Ձեզ հետ քննարկելու թեմա չունեմ ու այս երկտողն իմ Ձեզ հասցեագրված վերջին դիմումը կլինի:
Հարգելի Մեկնաբան, խոստովանեմ, որ հաճելիորեն զարմացած էի Ձեր մտքերից, որ արտահայտել էիք Ձեր հերթական երկարաշունչ՝ բայց այս անգամ բովանդակալից մեկնաբանության մեջ, պարզապես իմ ճշտող հարցը տալիս նպատակ ունեի այնուհետև ավելի ամբողջական ներկայացնել իմ տեսակետը Ձեր համարձակ, սակայն ընդհանուր առմամբ ճիշտ մտքերի վերաբերյալ: Քանի որ նախաբանը երկար ստացվեց, ուզում եմ իմ համերաշխությունը հայտնել ձեր քննադատությանը, ուղղված հայերիս հարբեցող տեսակին, սակայն ավելացնեմ, որ հարբեցողությունը, ցավոք, շատ միակ խոցելի կողմը չէ,և օգտվելով պատեհությունից, ուզում եմ ներկայացնել իմ պատկերացումները հայ տղամարդկանց թշնամիների վերաբերյալ՝ ըստ վտանգավորության աստիճանի.
1. Ալկոհոլ
2. Ծխախոտ
3.Ֆիզիկական թերբեռնվածություն
4. Մեծ փոր /երբ գոտկատեղի շրջագիծը մեծ է 94 սմ-ից/
5. Անտեղյակություն մարդու վերարտադրողական ֆունկցիաների վերաբերյալ
/շարունակելի/
Հիմա դառնանք գլխավոր թեմային՝ գործող իշխանություններին. որքանո՞վ են նրանք նպաստում բնակչության մեջ առողջ ապրելակերպի արմատավորմանը, կասեմ՝ զրոյականով, որովհետև երևույթի դեմ պայքարելու համար նախ՝ պետք է մտածի մարդկանց մասին, կարևորությունը գիտակցի, սիրտը ցավա, ապա և խեքը հասնի, ցավոք… ունենք այն ինչ ունենք և հենց այդ է պատճառը, որ պիտի կրկնեմ՝
ՔՅԱՌԹԱԳԵՆԸ ՊԵՏՔ Է ՏԱՊԱԼՎԻ…
Հարգելի Մեկնաբան,հետաքրքիր է առհասարակ խելացի ու հիմնավոր բանավեճերին մասնակցել:Բայց ցավով եմ նկատում,որ այս ամբողջ աժիոտաժը սկսվեց Լիսկայի հարցազրույցից,որտեղ ինքը անգամ անտեղյակ էր,թե ինչի մասին է տեսանյութը,միայն «տղամարդավարի» հոխորտում էր,որ եթե պարզվի,որ հարյուր տոկոս ճիշտ ա,Րաֆֆիի գլուխը ջարդելու է:Ախր էս վերլուծությունները ինչ նրա խելքի բան է,մեր ժամանակների փայլուն պատմաբանի:Նա հայ ժողովրդի նորագույն պատմության կռված տղեքից է,մենակ թե կասկած են հարուցոմ,թե ում կողմից են կռվել,ում դեմ:Ելնելով իներցիայի օրենքից,հարց է առաջանում:
Թումանյանի տողերը արդիական են.Ինչ ես կորցրել ինրի ման գալի…Չգիտեմ,մականունը որտեղից է,բայց արարքը շատ է հիշեցնում «Չարի վերջի»աղվեսին,էս սարն իմն է,էս ծառն իմն է:Մեր ոչխարները քշեցին Պարսկաստան,հիմա էլ մեր հողերն են ուզում դարձնել պարսկական ոչխարների արոտավայր:Ծագումնաբանական բանավեճերը բերեք թողնենք ավելի հանգիստ ժամանակների,հոգանք ,որ գոնե այս փոքրիկ հողակտորը վերջնականապես չհայաթափվի;Սթափ նայենք չորս բոլորներս,վտանգն ահռելի է:Սահմանները դատարկ են,համաձայն չեմ Սերժ Սարգսյանի հետ,որ ինչի պատճառով է «խիյարը թարս աճում»:Անօրեն երկրում ամեն ինր կարծես ծուռ հայելիների թագավորությունում լինի:
Միանգամայն համաձայն եմ 9. կետի՝ Տիգրանի կարծիքի հետ: Հնարավոր չէ գոհ լինել այն խաղից, որտեղ դատավորը կողմնապահություն է ցուցաբերում, եթե նունիսկ նա մերոնց է օգնում: Բոլոր քաղաքական ուժերը պետք է միավորվեն ու միասնական որոշում ընդունեն, թե ինչպես արդար դատավոր (ընտրական գործավարություն) ստեղծեն: Ընտրությունների արդյունքները գաղտնի պետք է պահվեն, մինչեւ վերջին կասկածը չփարատվի: Եթե սեփական ուժերով ի վիճակի չլինենք այս խնդիրը լուծելու, պետք է ստեղծել միջազգային կանոնադրություն այն երկրների հետ, որոնք նման խնդիրներ ունեն դեռ:
Մեկնաբանին.
Հարգելի պարոն Մեկնաբան ձեր միտքը որ «20-րդ դարի հայ գիտությունը ռուսական գիտության ածանցյալն էր» տեղին չէ: 20-րդ դարի երկրորդ կեսի համաշխարհային աստղաֆիզիզկական ամենահետաքրքիր հետազոտությունների աղբյուրը Հայաստանն է եղել որտեղ Վ.Համբարձույանը առաջադրել ու զարգացրել է գաղափարներ որոնք այսօր էլ հադիսանում են ամեաարդիականը միջազգային աստղագիտական հետազոտությունների ասպարեզում: Հիսուն երկար ու ձիգ տարիներ Բյուրականի աստղադիտարանը եղել է միջազգային աստղագիտական մտքի Մեքքան:
Անցած դարակեսի համաշխարհային աստղագիտական մտքի զարգացումը պայմանավորված է եղել Վ. Համբարձույանի այդ դարակազմիկ գաղափարներով և նրանցից դուրս պատկերացնել այս գիտությունը այսօր անհնարին է:
Վստահ եմ որ ցանկացած ծայրահեղացում, որ կողմն էլ այն ուղղված լինի, տեղին չէ: Մենք ունեցել ենք աշխարհահռչակ գիտնականներ, երաժիշտներ, նկարիչներ: Մեր ազգը ստեղծագործ ազգ է և եթե այսօր կան որոշ դժվարություններ ապա դրանք անցողիկ են ու ժամանակի ընթացքում հաստատ կհաղթահարվեն: Պետք չի փնովենք ու ինքնաձաղկենք ինքներս մեզ: Դա անպտուղ ու ոչինչ չտվող ճանապարհ է’:
Հարգելի Համլետ Աբրահամյա’ն, թույթ տվեք համառոտ պատասխանել: Վ. Համբարձույանը ինքը ռուսական ասղաֆիզիկական դպրոցի ածանցյալն էր:
Իսկ ինչ վերաբերվում է Բյուրականի աստղադիտարանի «միջազգային աստղագիտական մտքի Մեքքան» լինելուն, սա հայտարարելն ևս պատեհ կլիներ բաժակը ձեռքին:
Մեկնաբա՛ն, դու ո՞ր նեանդեռտալների դպրցի ածանցյալն ես:
Ներողություն վրիպակներիս համար:
Մեկնաբան, ինչ գրել ես, ցավալի ճշմարտությունն է: Ես չգիտեմ` դու ինչով ես զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունես, բայց այդ ամենը գիտակցելու և բարձրաձայնելու համար բացառիկ հատկանիշներ են անհրաժեշտ: Հաճույքով կարդացի նամակդ, որի միակ ”թերությունն” այն է, որ հեղինակն այն գրելիս կարծել է, թե միայն ինքն է հասկանում այդ ամենը… Իսկապես, Թումանյանը, ինչպես նար Տերյանը, միակ ազնվամիտ մեծություններն են մեր բանաստեղծական աշխարհում, որովհետև մյուսները գրել են ոչ թե արվեստի ու մարդկանց համար, այլ քառքի, փողի և այլն… Ես համոզված եմ, որ Այվազովսկու նման տաղանդներ ծնվել են մեր երկրում, բայց մեր միջավայրը դեռ օրորոցում խեղդել ու շարունակում է ծեղդել ամեն մի լավագույն ու մարդկային որակ… Գրեթե վստահ եմ, որ դուք շնվել ու մեծացել եք Հայստանում, բայց Հայաստանում տիրող գաղջ մթնոլորտն ու ամեն մի վեհություն ոչնչացնող անմիտ ու գռեհիկ բարքերը եչն խանգարել, որ դու ձևավորվես որպես մի բացառիկ անձնավորություն… Թեև գաղափարների հետ զուգահեռ մարդ պետք է նաև անհրաժեշտ բնավորություն ու կամք ունենա` իրականացնելու այդ գաղափարները, և ոչ թե օգտագործելու դրանք իշխանություն ու փող դիզելու համար, ինչպես եղել մեր հազարամայա պատմության ողջ ընթացքում… Ես կարծում եմ, որ Րաֆին այսօր պետք է մեր երկրին ու ժողովրդին: Եվ եթե նույնիսկ Րաֆին խաղում է, եթե նույնիսկ նա հոգնել է, նրան պետք է ուժով նստեցնել ”Գահին” ու ”ստիպել” աշխատել երկրի համար… Այս բանը հենց երկրի նախագահն ու ՀՀԿ-ն էին պարտավոր անել, եթե նրանք մի քիչ պատասխանատվություն զգային պետության հանդեպ, բայց այս ամենը նրանք ծիծաղելի կհամարեն ու մեր նման դատողներին` միամիտներ… ԵՎ եթե Րաֆիի կողքին էլ լինեին ձեզ նման մի քանի խորհրդականներ ու վարչապետ, նախարարներ, ամեն ինչ այլ կլիներ… Նույն բանը կատարվում է մեր լեզվի հետ: Ես գտնում եմ, որ մեր ներկայիս լեզուն մի բացառիկ լեզու է և մեծ քաջություն էր պետք ԱԲեղյանի արածն անելու համար: Լեզուն հեշտացնելով ու գեղեցկացնելով` մենք դրանով հնարավորություն ենք տալիս սերունդներին իրենց ուղեղները չծանրաբեռնել լեզվական դժվարություններով և մեր հնարավորթւոնները նպատակուղղել գիտություններին… Երևի մի քանի հարյուր ամերիկացեիների հարցրել եմ` նրանք գոհ են Անգլերենի այս վիճակից… Բոլորը խոր հոգոց են հանում և ասում` Էհ Անգլերենը շատ-շատ դծվար լեզու է: Իսկ ես ասում եմ, ոչ թե դժվար է, այլ դուք պարզապես չեք ցանկանում այս հիանալի լեզվի գրավորն ու բանավոր մոտեցնել, ստեղծել որոշակի կանոններ և մարդկանց հնարավորթւոյն տալ ամբողջ կյանքում լեզու սովորելու փոխարեն իրենց տաղանդը այլ բնագավառում փորձել… ՉԷ որ լեզուն առաջին հերթին հաղորդակցման միջոց է և հնարավորթյոն այլ բնագավառներում հետազոտություններ կատարելու համար: Եթե դու առաջադրես քո թեկնածությունը որպես նախագահ, դու շատ քիչ ձայներ կհավաքես, որովհետև քեզ չեն հասկանա, բայց նա, որ կարող է տեսնել անտեսանելի ու ինքնահավնությամբ քողակված ճշմարտությունը, հենց նա պետք է մոտիկ լինի իշխանություններին ու իր խորհուրդներով հեռու պահի նրանց սխալ ու պատեհապաշտ որոշումներից… Անգլիայի թագուհի ԵԼիզաբեթը, որի անվան հետ է կապվում այդ երկրի հզորացումը միջին դարերում, աչքի չէր ընկնում առանձանահատուկ խելքով, բայց նա կարողացել էր ընտրել պետությանը նվիրված ու խելացի մարդկանց մի ամբողջ համաստեղություն, որոնց խորհուրդները երբեք չէր անտեսում, եթե նույնիսկ ինքը հակառակն էր մտածում, և պատմության մեջ մնաց նրա անունը… ԻՍկ մեր երկրում… Կարող ենք խոսել իշխանության ղեկին մոտ մարդկանց վեհության մասին…
Ինչպես տնտեսության մեջ՝ պահանջարկն է որոշում առաջարկը, այնպես էլ, որպես կանոն, կայսրությունները պահանջ ունեն հանճարների գիտության եւ այլ բնագավառներում կայսրության գոյության եւ զարգացման համար: Այն, որ այլ կայսրություններին մենք հանճարներ ենք մատակարարում, դա միայն ասում է, որ մենք մեր սեփական կայսրությունը դեռ չունենք:
Պրն. Աբրահամյան, ափսոս որ Դուք չեք կարողանում դուրս գալ ԼՏՊետրոսյանական մտածողության կաղապարներից։ Այդ կաղապարներով Դուք առաջնորդվել եք 1996 ից սկսած ու այն Ձեզ խանգարում է Ձեր սեփականն ունենալու։ Դուրս նայեք ու կտեսնեք, որ փողոցում քսանմեկերորդ դարն է…Իսկ հիմա ըստ էության։ ես նույնպես գտնվում էի Րաֆֆու հանրահավաքին։ Սակավաթիվ այդ հանրահավաքում հնչած Րաֆֆու որդու շատ զգացմունքային խոսքի դերը մեղմ ասած գերագնահատում եք… ու գրում եք, որ …,,հայկական պետության մեջ նման էմոցիաները, ինձ թվում է, չպիտի բարձրանան քաղաքական դիսկուրսի մակարդակի,,։ Դուք իսկապե՞ս այդքան միամիտ եք ու գտնում եք, որ ցանկացած հավաքում պետք է հնչեն կոնկրետ ծրագրային նշանակության և ինչպես Դուք եք գրում ,,քաղաքականությունը ձեւակերպի ինչ-որ իրատեսական, շոշափելի նպատակներ,,։ ես իհարկե համաձայն եմ, որ իրատեսությունը պետք է լինի քաղաքականության հիմքում, բայց մի փոքր հավաքում, որտեղ հնչել են որդու զգացմունքային ճառը իր հոր ու պապերի ավանդների մասին փնտրել ինչ որ ծրագրային նշանակության տարրեր, կարող է միայն սուբյեկտիվ ու կանխակալ մարդը…Դուք Ձեզ ազատ մտածող եք ներկայացնում, բայց իրականում կրկնում եք ՀԱԿ ի ու այլ նախանձի հիմքով միավորված ու իրենց դեռևս համառորեն ընդդիմություն համարող խմբերի խոսքերը, որոնք այսպիսի փոքրիկ առիթներ (ինչպես այն անձրևոտ օրվա անշուք ու փոքրիկ հավաքը) բաց չեն թողնում, որպեսզի ավելորդ անգամ փնովեն ժողովրդական շարժումն ու մտածելակերպը իրենց թախտի ,,բարձրությունից,, ու դրան մասնակցելով միայն այդ թախտից հեռակառավարման պուլտի կոճակները սեղմելով, հեռուստացույց կամ ինտերնետ դիտելով ու այդ բարձրունքներից քննադատելով միայն…մեկ մեկ էլ նալին խփելով՝ այդ նույն բարձունքից՝ թե Րաֆֆին ,,բազմաթիվ լավ կողմեր ունի,,…կարծում եմ, որ շատ մեծ կոմֆորտի մեջ եք գտնվում…
Եթե մեր պատմության ընթացքում առաջնորդվեինք ոչ թէ սրտի ուզածով,այլ հանգամանքների հստակ վերլուծությամբ,կունենայինք բոլորովին ուրիշ երկիր և պետություն:
Հարգէլի Ավագ, Քոչարյաննն ու Սերժը «հանգամանքների հստակ վերլուծությամբ» Հոկտէմբերի 27
ին կազմակերպէցին քեզ հայտնի պետական հեղաշրջումը… որի հետէւանքները Ձեզ լավ ծանոթ են
կարծում եմ:
Ի դեպ, պարո’ն Համլետ Աբրահամյան, մտածեցի, որ օգտակար կլինի այստեղ ներկայացնել Վ. Համբարձումյանի մասնագիտական կենսագրությունը.
Վ. Համբարձումյանը ծնվել է հայկական ընտանիքում Թիֆլիսում 1908 թ. սեպտեմբերի 5(18), ին։ Հայրը՝ Համազասպ Ասատուրի Համբարձումյանը, եղել է բանասեր, բանաստեղծ 1924 թ. Վիկտորն ընդունվել է Լենինգրադի Մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը և մեկ տարի անց տեղափոխվել Լենինգրադի Պետական համալսարան։
1930 թ ամուսնացել է Վերա Ֆյոդորովնա Համբարձումյանի հետ (ծնյալ՝ Կլոչիխինա, ծնունդով՝ Պերմի նահանգի Սոլիկամսկի գավառի Լիսվա գյուղից)։
1934 թ Լենինգրադի Համալսարանում չորս տարի աշխատելուց հետո, Վ. Համբարձումյանը հիմնադրում և ղեկավարում է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը։
1934 – 1941 թթ Վ. Համբարձումյանը եղել է Լենինգրադի Համալսարանի աստղադիտարանի տնօրենը։
Հայրենական Մեծ պատերազմի սկզբում Վ. Համբարձումյանը զբաղեցնում էր Լենինգրադի Համալսարանի գիտական պրոռեկտորի պաշտոնը։ Պատերազմի ամենասկզբում Համալսարանի գիտական աշխատանոցները տարհանվում են ռազմաճակատից հեռու` Թաթարստանի Ելաբուգա քաղաքը, ուր Համբարձումյանը անց է կացնում չորս տարի՝ ղեկավարելով Համալսարանի գիտական մասնաճյուղը։
Պատերազմի ամենածանր փուլում՝ 1943-ին, հիմնադրվում է Հայկական ԽՍՀ Գիտությունների Ակադեմիան։ Հավանաբար դա արվել էր իբրև շնորհակալություն Հայաստանին՝ պատերազմի տարիներին ցուցաբերած հավատարմության համար։ Հ. Ա. Օրբելին դառնում է Ակադեմիայի նախագահ, իսկ Վ. Համբարձումյանն ընտրվում է փոխնախագահ։ 1947 թ Վ. Համբարձումյանն ընտրվում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի նախագահ և ապա վերընտրվում է այդ պաշտոնում մինչև 1993 թ, որից հետո դառնում է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատվավոր նախագահ։
1946 թ Համբարձումյանը հիմնադրում է Բյուրականի աստղադիտարանը, որի անփոփոխ տնօրենն է լինում մինչև 1988 թ։
1961 – 1964 թթ Վ. Համբարձումյանը եղել է Միջազգային Աստղագիտական Միության նախագահ։ Երկու անգամ (1968 – 1970 և 1970 – 1972 թթ) ընտրվել է Գիտական Միությունների Միջազգային Խորհրդի նախագահ։
Վ. Հ. Համբարձումյանը վախճանվել է 1996 թ. օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականում Մեծ Աստղադիտակից ոչ հեռու աստղադիտարանի գերեզմանատանը։
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D5%AF%D5%BF%D5%B8%D6%80_%D5%80%D5%A1%D5%B4%D5%A2%D5%A1%D6%80%D5%B1%D5%B8%D6%82%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6
Կարծում եմ, որ Հ. Ա. Օրբելիի կենսագրությունը ներկայացնելու հավելյալ անհրաժեշտություն չկա: Հետաքրքրված ընթերցողն ինքը կարող է այն գտնել:
Հարգելի Մեկնաբան, թերեվս Ձեզ հայտնի որ ամբողջ Արեվմտյան քաղաքակրթությունը սերում է հիմնականում հէլլէնական քաղաքակրթության ստեղծած արժեքների վրա, եվ Շեքսպիրը եվ Միքէլանջելոն էվ Նյուտոնը եվ Դոստոէվսկին եվ նույնիսկ … Արամաիս Սահակյանը… ես դժվարանում եմ հասկանալ (միքիչ բթամիտ էմ կներէք) ինչ եք ուզում Ձեր երկար անիմաստ գրվածքներով ապացուցել…
Հարգելի Galust Yenokyan: Եկեք մենք լուռ համաձայնություն ձեռք բերենք, որ անհրաժեշտություն չկա, որ ես Ձեր ինչպիսին լինելը հաստատեմ, հերքեմ կամ էլ դրա մասին կարծիք հայտնեմ:
Ընդհանրպես, Ձեզ քննարկել չեմ ցանկանում՝ ինչպես և այլոց: Եթե ասելիք ունեք, համբերությամբ կկարդամ: Եթե ինքս Ձեր ասելիքը մեկնաբանել ցանկանամ՝ կմեկնաբանեմ կարողացածիս չափ բովանդակալից մտքեր արտահայտելու սահմաններում:
Իսկ որ «ամբողջ Արեվմտյան քաղաքակրթությունը սերում է հիմնականում հէլլէնական քաղաքակրթության ստեղծած արժեքների վրա», ես սա չեմ քննարկել՝ առավել ևս վիճարկել: Ես խոսել եմ հայկական Ոսկե Դարը իրենից առավելապես Հելլենական գրականության թարգմանություն ներկայացնելու մասին:
Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, «արժեքներ» բառը ես օգտագործել եմ միայն համամարդկային արժեքներ ստեղծելու պահանջականի համատեքստում:
Եվ, վերջապես, քանի-որ հետագայում «երկար անիմաստ գրվածքներ» չգրել Ձեզ չեմ կարող խոստանալ, խորհուրդ եմ տալիս մյուս անգամ դրանք հանդիպելուց չկարդաք՝ առավել ևս անիմաստ բաների մեկնաբանություն չտաք:
Հարգելի Մեկնաբան, եթե կարծում եք որ Եղիշեի ու Կորյունի գործերը թարգմանություններ են չարաչար սխալվում եք, հույները Վարդանաց պատերազմին երբեք չեն անդրադարձել,,,կուզեի հիշեցնել որ Իտալացի ճարտարպետ պատմաբանները որ ուսումնասիրում էին նաեվ հայկական միջնադարեան ճարտարապէտությունը թեզ էին առաջարկել որ էվրոպական եվ հատկապես իտալական եկէղեցիների ճարտարապետությունը հայկականի ազդեցություն ունի եվ այդ առթիվ զեկուցել էին էվ Հայաստանում եվ Իտալիայում տեղի ունեցած միջազգային սիմպոզյումներում: Ասելիքս նա է որ քաղաքակրթությունը փոխ կապակցված է եղել սկսած Մեծ հույներից սկսած…միայն հայերը «թարգմանություններ» չեն արել… Հարգանքներով Գալուստ
Երբ ես տեսնում եմ, թե ներկայումս ինչպես են զբաղվում գրագողութմաբ, մտքովս անցնում է, թե ինչու չէին կարող դրանով զբաղվել անցյալում… Գրեթե բոլոր սերիալների սյուժեները վերցնում են Լատինական կամ Ամերկյան սերիալներից, անունները փոխում, մի երկու բան ավելացնում ու մատոիցում, որպես սեփական… Մի անգամ Արմենիայով մի ֆիլմ դիտելիս` զգացի, որ սյուժեն ծանոթ է: ՈՒ հանկարծ գիտակցեցի, որ դա իմ ”Անցյալի ուվականները” պիեսի սյուժեն է… Ֆիլմի կեսից ինքս ինձ ասացի, եթե հայրը գտնի որդուն, ու վերևից ծաղիկներ թափվեն, ուրեմն պարզ է, որ թխել են… ԵՎ հենց այդպես էլ լինում է ֆիլմի վերջում` հայրը գտնում է որդուն, պայթյուցիկը պայթում է և ծաղիկներ են թափվում վերևից… Ես որոշ քայլեր ձեռնարկեցցի, բայց արդյունքում բոլոր ծանոթներ դուրս եկան… Այդ մարդիկ իրենց բոլորոիվ վատ չեն զգում գրագողությոյն անելիս և թծախը արդեն որպես սեփական ստեղծագործություն, հպարտանալիս… Ինչ կարող ես ասել մի շրջապատի մասին, որտեղ ազնիվ մարդուն հաիֆ են համարում…
Լավ:
Հարգելի մէկնաբան, կուզեի ավելացնել որ հայերի Հանճարը նրանում էր որ Առաջինների թվում էին որ «Ճանաչել Զիմաստությունն…» թարգմանեցին Հունական Փիլիսոփայությունը…եվ մինչեվ մահ պարտական ենք որ ՍՈՒՐԲ ՄԷՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԸ մեզ ավանդեց մեր ՍՈՒՐԲ ԳՐԵՐԸ ու մեզ հնարավորություն տվեց «խոսելու» հավսար ուրիշ քաղաքակրթությունների հետ: Ինչ վերաբերում է Աբեղյանի լէզուն հէշտացնելուն… պարզունակ լեզուն մտավոր կարողության վկայություն չե… Լեզուն օրգանական օրգանիզմ է եվ արտահայտում է տվյալ շրջանում այն օգտագործող հասարակության քաղաքակիրթ լինելու եվ մտավոր աստճանը…Գրաբարով արտահայտվող մեր մեծ այրերը կարծեմ դրա ապացույցն էին, իսկ Սամվել Ալէքսանյանի կամ նույնիսկ իմ դասընկեր Սերժիկ Սարգսյանի լեզուն արտահայտում է ժամանակակից հայ հասարակության մեջ տեղ գտած որոշ խմբերի մտավոր աստիճանը …
Հարգելի Արամ Աբրահամյան, հետևելով մեկնաբանությունների օրեցօր աճող քանակին և խիստ տարբեր բովանդակություններին, եկա մի եզրակացության, որ ողջ մեղքը Ձերն է…
Դուք այնպիսի մի դիպուկ վերնագիր եք դրել հոդվածին,որ նույնիսկ էլ մնացած տեքստն էլ պետք չէր ))))), և դրանից հետո արդեն ամեն իրեն հարգող հայ` ուղղակի պարտավոր է շարադրել իր սրտից բխածը, թեկուզ և դա լրիվ “ուրիշ օպերայից” լինի….
Օրինակ ես ուզում եմ ասել, որ մեծ երկրները մենք ենք, Ամերիկան ա, մեկ էլ Ավստրիան… և մի կարևոր բան էլ` Լեհաստանի աղջիկները սիրուն են…
Նորմալ է, մարդիկ գրում են այն, ինչ իրենց է հուզում: Կարեւորը՝ անտարբեր չեն:
Պ. Աբրահամյան,
1. Կայքը շատ վատ է “բացվում” արտասահմանում`երևի կարելի է “խելքի” բերել.
2. Կայքի նոր դիզայնը անհարմար է`առավել հասանելի են ձեր խմբագրականները: Մնացած հեղինակների “քիչ” ընթերցված լինելը ավելի շուտ տեխնիկական պատճառներ ունի և չի բնութագրում այդ հեղինակների աշխատանքի և թեմաների որակը.
3. Թերթը ձերն է`կարող եք վարվել ինչպես կամենաք: Բայց թույլ տվեք նշել, որ գրաքննադատությունը (չգիտեմ, թե ով է անում) նույնպես միտում ունի ձեզ “սպասարկելու” :
Հարգելի Gibindus, եթե հետեւեք օրվա ամենաընթերցված նյութերին՝ կհամոզվեք, թե բնավ այդպես չէ, թե մնացած հեղինակները քիչ ընթերցված են: Եվ նոր կայքի գործարկումից հետո այցելությունների թիվն ավելացել է, ուրեմն՝ նախորդի համեմատ նաեւ ավելի արագ է աշխատում: Մնացած դիտողությունները հաշվի կառնենք:
Հարգելի Աննա, միանում եմ այդ դիտողությանը: կայքի նոր դասավորությունն իրոք որ բավական անհաջող է ինձ թվում: մնացած բաժինները բավական անհաջող են դասավորված, մի տեսակ թաքնված: Իհարկե ձեր գործն է, բայց որ խոսք գնաց որոշեցի չլռել: անձամբ միշտ ձեր թերթի ինտերնետային տարբերակը ծայրից ծայր կարդում էի: հիմա միայն առաջին էջն եմ թերթում: Իսկ թերթի ընթերցողների քանակը հավանաբար ավելացել է կոմենտների նկատմամաբ հետաքրքրության հաշվին: ՈՒղղակի մարդկանց թողում եք մի երկու կոմենտ գրել: ես անձամբ հաճախ որոշ հոդվածներ միայն բացում եմ մարդկանց կոմենտներ կարդալու համար: հավանաբար այս ընտրական թոհուբոհը որ անցնի այդ կոմենտ գրելն էլ կսահմանափակեք, ու կտեսնենք ձեր կայք այցելողների քանակը ում հաշվին էր:
Ներեցեք, բայց մենք միշտ էլ հրապարակել ենք մեկնաբանությունները, եթե դրանք չեն հակասել մեր կանոններին՝ մասնավորապես, գրված չեն եղել տրանսլիտով ու չեն պարունակել անձնական վիրավորանքներ:
Կարո՞ղ էք ասել,թե երեկ ,,Մեկնաբանին,, հասցեագրված իմ պատասխանում ի՞նչ անհամապատասխանություն ընկալեցիք ու չհրապարակեցիք:
Հարգելի Համլետ, շնորհակալ ենք Ձեր մեկնաբանությունների համար, բայց Ձեր այդ մի մեկնաբանությունը վիրավորական ակնարկներ էր պարունակում Մեկնաբանի հասցեին:
Տրամաբանական արգումենտ չի՞ լինելու…
Ինչ որ մի ծպտյալ ,,մեկնաբան,, կարող է վիրավորել մեր ազգային արժանապատվություն,կասկածի տակ առնել մեր ծագումնաբանությունը,իսկ մենք իրավունք չունե՞նք նրա թանին թթու ասելու…
Խնդրում եմ՝ կարդացեք մեր հրապարակման կանոնները: Մասնավորապես այն կետը, որ դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք այլ մեկնաբանողների վրա:
Եթե դուք նման միջավայրը լավն եք համարում, էլ ինչու եք բողոքում, երբ մարդիկ սնապարծորեն փորձում են ինքնահաստատվել անարժեք և քիչ նշանակություն ունեցող երևույթներն ուռճացնելով… փաստորեն, դուք էլ եք փորձում ինքնահաստատվել, ցույց տալով թե ինչ յուրահատուկ կարծիք ունեք, տեսնում եք բաներ, որոնք ոչ ոք չի տեսնում…