27-ամյա Լյայհսյան Ուտյաեւան, ով մարմնամարզության աշխարհի չեմպիոնուհի է, վերջապես հայտնել է իր ամուսնության մասին: Այդ մասին նա ասել է НТВ հեռուստաընկերության երեկոյան ծրագրի ընթացքում: Երկրորդ կեսի անունը` Պավել Վոլյա է: Այո, այո, հումորիստ Վոլյան: Նրանց հարսանեկան արարողությունը գաղտնի է անցկացվել, իսկ հրավիրված մարդիկ էլ եղել են զույգի հարազատները: Ուտյաեւան այժմ հղիության յոթերորդ ամսում է: Խոսակցություններից հեռու մնալու համար Պավելի կինը գնացել է արտասահման:
Իսկ Հոլիվուդի դեմքերից Jay-Z-ին եւ Բեյոնսեն ամուսնության հինգերորդ տարեդարձը նշել են Կուբայում: Ընտանիքը հանգիստն անցկացրել է առանց իրենց աղջկա`Բլյու Այվիի: Հազարավոր մարդիկ տեսնելով նրանց` շրջապատել են: Նրանք բղավել են Jay-Z-ի եւ Բեյոնսեյի անունները ու շնորհավորել:
Աղբյուր`heat.ru