Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են Երևանի կենտրոնում ոստիկաններ կուտակվել

Ապրիլ 06,2013 11:51

Այսօր առավոտյան Երևանի կետնրոնում` Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, ինչպես նաև Թումանյան և Սայաթ-Նովա փողոցներում ոստիկանների կուտակումներ են նկատվել: Նախագահական նստավայրի բակում կանգնած է եղել զինվորական նվագախումբ և առանց ծածկի մեքենա, որի վրա ամրացված էր Հայաստանի Հանրապետության դրոշը: Epress.am-ի թղթակիցը հետաքրքրվել է ոստիկաններից, թե ինչ է տեղի ունենում: Նրանցից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, նշել է, որ պատրաստվում են Սերժ Սարգսյանի երդման արարողությանը, «դրոշը տանում են Սահմանադրական դատարան»:

Նախագահական նստավայրի դիմացի մայթին կանգնած մի քանի անցորդներ հետևում էին արարողության փորձին: Մոտ 65 տարեկան կին սկսեց դժգոհել, որ մայթին «անցնելու տեղ չեն թողել»: Ոստիկանների բացատրել են. «Երդման արարողություն ա», կինը շարունակել է բողոքել. «Երդվում ա, թող երդվի: Աշխարհի ոստիկաններին բերել լցրեն են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930