Ապրիլի 6-ին, ժամը 06.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կարապետ ՈՒլնեցու փողոցի 1-ին փակուղու թիվ 2ա շենքի առաջին հարկում գտնվող արհեստանոցում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:
Դեպքի մասին տեղյակ են պահվել 1-02 և 1-03 ծառայությունների հերթապահները:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի մոտակայքում գտնվող կիսանկուղային օժանդակ շինությունում:
Կարդացեք նաև
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.17-ին, մարվել՝ 07.28-ին:
Այրվել են կենցաղային իրեր (16 քմ):
Շինության ներսում հայտնաբերվել է 1956թ. ծնված Վաչագան Հակոբյանի դին:
ԱԻՆ