Լրահոս
Օրվա լրահոսը

«Կյանքի խոչընդոտներն ագռավ են դարձել». Գայ Ղազանչյան

Ապրիլ 05,2013 22:43

gay ghazanchyan«Սա իմ առաջին անհատական ցուցահանդեսն է` ես մեծ պատասխանատվություն եմ հիմա զգում»,-այսօր Ա.Սպենդարյանի անվան տուն-թանգարանում տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում նշեց նկարիչ Գայ Ղազանչյանը:

Երիտասարդ նկարիչը աննկարագրելի զգացումներով էր լցված, քանզի ցուցահանդեսին ներկա էին նրա ընկերները, հարազատներն ու բազմաթիվ արվեստասերներ.«16 նկար կա այսօր, որոնցից ամեն մեկն իր պատմությունն ու կյանքն ունի: Դեռեւս լավագույն նկար չեմ նկարել, բայց փորձում եմ պատկերել կնոջ մարմինն ու դեմքը` բացահայտել նրանց կատարյալ գեղեցկությունը, նաեւ ագռավներ, որոնք կարծրատիպեր են եւ մարմնավորում են հեղափոխական ու նոր գաղափարներ: Հայաստանում կան խոչընդոտներ, որոնք ինձ մոտ` կտավի վրա ագռավի տեսք ստացան»:

Գայը ճանաչված ու սիրված գեղանկարիչ Գագիկ Ղազանչյանի որդին է: Նրա խոսքով իրենց տան մեջ արդեն երեք նկարիչ կա: Երեւանում սա նրա առաջին անհատական ցուցահանդեսն էր, սակայն եւս մեկը Գերմանիայում է եղել:

Ջութակահար Ավետիք Գեւորգյանը նկարչի ընկերներից է, նրա խոսքով Գայը շատ տաղանդավոր է.«Կան նկարներ, որոնց պատմությունը լավ գիտեմ, թե ինչպես են ստեղծվել եւ ուր են գնում: Իր ծնողներին արժանի հետնորդ է Գայը, չնայած երեք նկարիչներն էլ շատ տարբեր են: Երիտասարդ լինելով նա կարողանում է իր ներքին ապրումներն ու հոգում կատարվող խենթությունները տալ կտավին, նա ապրում է իր նկարների մեջ ու նկարների համար»:

Ավետիքի խոսքով Գայը չի նկարում ճանաչվելու համար, դա սրտի թելադրանքն է, սրտի ձայն ու գոռոցը.«Նկարներում ագռավները շատ են, բայց դա էլ նրա ազատությունն է, ազատության տենչումը կամ կյանքի խոչընդոտները, որոնք ագռավ են դարձել»:

Գայ Ղազանչյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը կտեւի մինչեւ ապրիլի 15-ը:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930