Լոս Անջելեսում ավարտվեց շախմատի «Մետրոպոլիտեն» 25-րդ ավանդական մրցաշարը: Հայաստաի դրոշի ներքո հանդես եկող միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը (նկարում) 10 հնարավորից վաստակել է 6,0 միավոր եւ նվաճել երկրորդ մրցանակը: Միջազգային վարպետներ Նորիկ Քալանթարյանը, որը նույնպես ներկայացնում է Հայաստանը եւ Հարություն Հակոբյանը (ԱՄՆ) պայքարն ավարտել են 4,5-ական միավորով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ