Ուժային կառույցների ներկայացուցիչներին` դատախազին, ոստիկանապետին, ԱԱԾ-ի պետին հրավերք չի ուղարկվելու
Սերժ Սարգսյանի երդմնակալման օրվա մոտենալուն զուգընթաց Շիրակի մարզում թեժանում են խոսակցություններ այն մասին, թե ո՞վ է հրավիրված այս արարողությանը, իսկ ով` ոչ:
Քանի որ հրավիրատոմսերը դեռ ուղարկված չեն հասցեատերերին, հետեւաբար պաշտոնյաները մի տեսակ լարված սպասում են, թե իրենցից ո՞ր մեկին հարկ կհամարեն հրավիրելու: Սա նաև տվյալ պաշտոնյային գնահատելու ու հարգելու մի ձև է:
Տեսնելով շատերի անհանգստությունը` Aravot.am-ը ՀՀԿ Շիրակի մարզային գրասենյակից փորձեց ճշտել, թե ովքե՞ր են հրավիրյալների շարքում և ի՞նչ սկզբունքով են հրավիրում, նախագահականի՞ց են որոշում ու հրավիրատոմս ուղարկում տվյալ պաշտոնյային, թե՞ ՀՀԿ Շիրակի մարզային գրասենյակն է ցանկ կազմում ու ուղղորդում: Այստեղից մեզ փոխանցեցին, որ Շիրակի մարզից նախագահի երդմնակալման արարողությանը կմասնակցեն 40 հոգի, հրավերքը կուղարկվի ՀՀԿ կենտրոնական գրասենյակից, որը համագործակցել է մարզային գրասենյակի հետ: Իսկ թե ովքե՞ր կան հրավիրյալների շարքում` ո՞ր դատախազը, դատավորը, ոստիկանապետը կամ քաղաքապետը, մեզ ասացին, որ ուժային կառույցի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել, այլ կլինեն ՀՀԿ մարզխորհրդի անդամներ , ՀՀԿ-ական քաղաքապետեր ու գյուղապետեր, ՀՀԿ-ական պատգամավորներ, նաև 1-2 անկուսակցական բժիշկ-պաշտոնյաներ :
Կարդացեք նաև
Մեր այն հարցին , թե հրավիրվա՞ծ է արդյոք երկրորդ քաղաքի քաղաքապետը`ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, որի սատարումից դժգոհ էր Սերժ Սարգսյանը, պատասխանեցին, որ այո, նա հրավիրած է` որպես քաղաքապետ: Ի դեպ, քաղաքապետարանից միայն քաղաքագլուխն է հրավիրած: «Անվանական հրավիրատոմսեր կուղարկվեն բոլոր հրավիրյալներին, և եթե Սամվել Բալասանյանին հանենք, ապա 99 տոկոսով կմասնակցեն ՀՀԿ-ականները»,-պարզաբանեցին ՀՀԿ Շիրակի մարզային գրասենյակից:
Ի դեպ, կուսակցական այս կառույցից մեզ նաև տեղեկացրեցին, որ Գյումրու նախորդ քաղաքապետ, դեռևս ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը հրավիրված չէ նախագահի ինագուրացիային: Հիշեցնենք, նա 5 տարի առաջ ևս չէր մասնակցել նախագահ Սերժ Սարգսյանի երդմանկալման արարողությանը` քննարկման թեմա դառնալով շիրակցի պաշտոնյաների շրջանակում: Մարզի բարձրաստճան պաշտոնյաների պատմելով, իրենք, տեղ հասնելով, երդմնակալման ամբողջ արարողության ժամանակ քննարկել էին այն հարցը , թե ո՞ւր է Վարդանը: Իսկ Վարդանը, մեզ հասած տեղեկություններով չէր մասնակցել այն պատճառով, որ իրեն կիսատ-պռատ հրավերք էր ուղարկվել`հստակ չգրելով անգամ հրավիրյալների անունները :
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Բալասանյանը անպայման կգնա ու իր հայտնի ճակատով կմասնակցի ինագուրացիային՝իհարկե, ճակատը դեմ տալով նոր դաջվածքների համար, բայց իրեն դռների մոտից հետ կճանապարհեն, ասելով՝գնա անառակ որդի, ճակատդ քեզ դավաճանեց, որովհետև մարմնիդ այդ հատվածը դու շատ ես օգտագործել, մեզ պետք չի, գնա այլ դռներով անցի, միգուցե բախտդ այնտեղ ժպտա՝միգուցե վերջին անգամ:
Արդեն պարզ է,որ յուրաքանչյուր մարզից,ինցպես կասեր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ,,Սուրբ գիրքը Սերժ Սարգսյանի կողմից պղծելու արարողությանը,, մասնակցելու են տվյալ մարզի Ալի-Բաբան իր քառասուն ավազակներով:Մարզերի ազգաբնակչության մյուս հատվածը ՀՀԿ-ի թաղման քառասունքին կմասնակցի շուտով ու մեծ շուքով:
Սերժ Սարգսյանի երդմնակալման օրվա մոտենալուն զուգընթաց Շիրակի մարզում թեժանում են խոսակցություններ այն մասին, թե ո՞վ է հրավիրված այս արարողությանը, իսկ ով` ոչ: Լավ էլի, հերիք չեղավ մուտիլովկա տարածեք: Շիրակի մարզում մարդիկ բան ու գործ չունեին, առավոտից իրիկուն դա են քննարկում:
Լեննականցի իմ համաքաղաքացու հետ լրիվ համաձայն եմ`լրատվության բուն նպաստակը մուտիլովկաներով մթնոլորտ պղտորելն է:Այ մարդ երկիրը դատարվում է ու շուտով Հայաստանը որպես նվեր մատուցվելու է թշնամիներին, դրա մասին խոսեք: