Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, մեկնաբանելով Լոնդոնում անցկացված հավակնորդների մրցաշարում Լեւոն Արոնյանի մրցելույթը, հայտարարել է, թե հայաստանցի գրոսմայստերն այնքան էլ պատրաստ չէր տիտղոսի համար պայքարի մթնոլորտին: «Արոնյանն այնքան էլ ամուր դուրս չեկավ պայքարում: Ըստ Էության, նա կոտրվեց դեռ յոթերորդ տուրում, երբ չկարողացավ հաղթել Գրիշչուկի հետ հեռանկարային պարտիայում, իսկ Կարլսենը հրաշքով փրկվեց Ռաջաբովին պարտվելուց: Դրանից հետո ամեն բան ընթացավ կորագծով», – ասել է Կասպարովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ