«Պարույր Հայրիկյանին չէին կրակել, ինքը Սերժ Սարգսյանի հետ համաձայնության էր եկել, որ իրեն շոուի մեջ գցեին: Մի հատ բիզնես էր անում, պայմանագիրը կապել էին, որ այդ բանը կազմակերպեին Հայաստանում: Իրեն փող էր պետք, տվեց ու գնաց, մթոմ օպերացիայի, ի՞նչ օպերացիա, հանգստանալու»,- մեզ հետ զրույցում դժգոհեցին ՀԱԿ համակիրները:
Ակտիվիստներից մեկն էլ դժգոհեց.«Էդքան կռված տղերք կան ,կարիքի մեջ մեռած են, չեն կարողանում տան վարձ մուծեն, երեխու փորը կշտացնեն: Էդ ինչի՞ Սերժը մի կոպեկ դրանց չառաջարկեց, Հայրիկյանին 20 միլիոն փող ա տվել: Հանուն ինչի՞… որովհետեւ էդ իրենց ծրագիրն ա»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ կառավարությունը Պարույր Հայրիկյանի բուժումը արտերկրում կազմակերպելու համար 20 միլիոն 500 հազար դրամ է հատկացրել:
ՀԱԿ համակիրը նաեւ դժգոհեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքից՝ պնդելով, որ քաղաքապետը երկրորդական հարցերով է տարված. «Տարոնն ի՞նչ է: Եթե բնակչության ստամոքսը դատարկ է, մարմինը մրսում է, ոնց որ նեղության մեջ է , իրեն պե՞տք է էդ կանաչն ու ծաղիկը: Էդ կանաչն ու ծաղիկը պետք է էն դեպքում, երբ որ իմ երեխեքի ստամոքսը լիքն է, մարմինը տաք է, ուրախ-զվարթ, առողջությունն էլ տեղն է»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
ՀՀՇ-ՀԱԿ «БТР»-ներ, հառա՜ա՜ա՜ա՜ջ… կեցցե՛ 1991-ից ձեր ջանքերով ստեղծված «Բարգավաճ ու Ապահով Հայաստանը»… ура՛, ура՛, ура՛ (բուռն եւ երկար ծափահարություններ)…
Դե ամեն ինչի մասին եք այսպես փորով մտածում,ՀՀՇ-ՀԱԿ-ականներ,դա նորություն չի:Բա ու՞ր էիք այն տարիներին,ձեր քոռ Ատամանի իշխանության տարիներին,երբ շատերն էին սովից ու ցրտից մահանում:Երբ երկիրն անդունդի մեջ էր,երբ չեկով ստացած կես հացը ամբողջ ընտանիքն ուտում էր մեկ շաբաթում…Պատերա՞զմ էր.բա ո՞նց կառուցեցին Ատամանի արբանյակներն իրենց դղյակները,ո՞նց դարձան միլիոներներ:Էտ ի՞նչ փողերով Ատամանը ԱՄՆ-ում գործեր դրեց,սեփականություն ձեռք բերեց,ի՞նչ փողերով էր պատերազմի ամենաթեժ ժամանակ,92-ին Վազգենը իր ընկերուհու հետ հանգստանում Ադրիատիկ ծովի ափերին,ո՞րտեղից նրանց,արտասահմանյան բանկերում դիզած այդ միլիոնները…
Խոսելուց առաջ,նախ ձեր աչքի գերանը տեսեք:Դուք եք այս ամենի հիմնադիրը,ամբողջ ավազակության և ալան-թալանի…