Վլադիվաստոկի բնակիչ Տորուն Քոչոյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացվել՝ ոստիկանությանը վիրավորելու և բռնություն կիրառելու, ինչպես նաև գույքին կանխամտածված վնաս հասցնելու համար: Հայտնում է «Վլադ թայմ» լրատվական գործակալությունը:
Դատարանի կողմից հաստատվել է, որ 2012թ. օգոստոսի 10-ին «Համմեր» մակնիշի ավտոմեքենա վարող Քոչոյանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվելով, հրաժարվել է անցնել ոստիկանության բաժանմունք վարչական իրավախախտման հետագա քննության համար: Բացի այդ, հարվածել է ճանապարհային ոստիկանի գլխին՝ պատճառելով գանգ ուղեղային փակ վնասվածք, ոտքով հարվածել է մյուս ոստիկանի փորին, իսկ երրորդին հարվածել է դեմքի հատվածին:
Բացի այդ կոպիտ բառերով վիրավորել է ճանապարհային ոստիկանության 10 աշխատակիցների: Հերթական հարվածը հասցնելու արդյունքում ոստիկանի ձեռքից ընկել է ֆոտոխցիկը և ջարդվել: Քոչոյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման և 20 ռուբլի տուգանքի:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ