Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը հորդորում է 1 մլն մարդ գա. «Կհաջողվի՞ դա անել՝ կփոխվի իրողություն»:

Ապրիլ 05,2013 20:51

Նա վստահեցրեց, որ միջազգային հանրությանը պետք է հակառակը ապացուցեն:

 

Այսօր Ազատության հրապարակում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանին ուղղված գերտերությունների շնորհավորանքներին. «Նրանք արձանագրել են, որ Սերժ Սարգսյանը մնացել է ՀՀ նախագահ՝ հիմվելով ԿԸՀ-ի արդյունքների հիման վրա: Որեւէ պետություն չի կարող կանխավարկածով առաջնորդվել, որ պետք է կասկածի տվյալ երկրի ԿԸՀ-ին, եթե այդպես կասկածով վերաբերվի, միջազգային հանրությունում խառնաշփոթ կստեղծվի»:

Նա հարցրեց՝ մի՞թե ուրեմն հնարավոր չէ չեզոքացնել այդ իրողությունը եւ տվեց իր պատասխանը. «Հնարավոր է, եւ ՀՀ ԿԸՀ-ի տխրահռչակ արաձանագրության սահմանած իրողությունն անհրաժեշտ է չեզոքացնել քաղաքական, քաղաքացիական հետեւողական քայլերի միջոցով: ՀՀ-ում հաստատված ուժերի հարաբերակցության մասին պատկերացումը ապրիլի 9-ի հանրահավաքն է: Եկեք թեկուզ տեսականորեն ձեւակերպենք, թե ինչ կարող է տալ այդ օրը: Սերժ Սարգսյանը Մարզահամերգային համալիրում  դիվանագիտական նեղ շրջապատում երդում է տալիս, իսկ Րաֆֆի Հովհանննիսյանի 100 հազարավոր բանակը, լինելով Երեւանի փողոցներում, հրապարակում, ապացուցում է, որ իրենք չեն ընտրել եւ չեն ճանաչում Սերժ Սարգսյան նախագահին»:

Նա նշեց, որ երբեք իր համար նշանակություն չի ունեցել, թե քանի մարդ կգա հանրահավաքին, բայց ապրիլի 9-ը ուրիշ է: Այդ օրը լինելու է երրրորդ հանրապետության պատմության մեջ աննախադեպ, մի կենդանի արձանագրություն, որը կդառնա այնպիսի ծանրակշռ իրողություն, որի հետ չի կարող հաշվի չնստել միջազգային հանրությունը եւ ՀՀ ՏԻՄ մարմինները:

Նա նույնիսկ թիվ դրեց ժողովրդի վրա՝ 1 մլն. «Դա պիտի լինի ոչ թե հանրահավաք, այլ պիտի լինի քաղաքացիական օվկիանոս: Կհաջողվի՞ դա անել՝ կփոխվի իրողություն»:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ գալու է  ապրիլի 9-ին Ազատության հրապարակ ընտանիքով եւ երեխաներով. «Մենք ընտանիքով գալու ենք տոնելու մեր քաղաքացիության հաղթանակը, փետրվարի 18-ին Րաֆֆի Հովհաննիսյանի տարած լուսավոր հաղթանակը եւ ապացուղելու, որ Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել եւ չունի Սերժ Սարգսյան անունով նախագահ»:

Ռուբեն Հակոբյանն էլ հավաքվածներին տեղեկացրեց, որ ապրիլի 9-ի հավաքը մի փոքր երկար է տեւելու, պատրաստվեն ու չհոգնեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930