Վստահեցնում է Ժիրայր Սեֆիլյանը
Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը նշեց, որ հայ տղամարդը ընկել է հայ կնոջ աչքից, հայ կանայք ամուսնանում են թուրքի, ռուսի հետ. «Կուսակցությունները բոլորը՝ ԲՀԿ, ՀԱԿ, բոլորը մասնակցում են քաղաքապետի ընտրություններին»: Ըստ նրա, նորից կխաբեն իրենց:
Ժիրայր Սեֆիլյանը ընդհանուր գծեր տեսավ Հրաչ Մուրադյանի եւ Վահե Ավետյանի սպանությունների միջեւ. «Մենք միշտ խոսել ենք մի պայքարի մասին, որն, ըստ էության, սիստեմից դուրս է: Սիստեմեն ներս 15 տարի է՝ պայքարում է ընդդիմությունը եւ ոչ մի արդյունքի չի հասել: Այն խաղի կանոններով, որ թելադրում է գործող դիկտատորը, այդ խաղի կանոնններով ոչ մի լուրջ արդյունքի մենք չենք հասնի: Պետք է արհամարհել Սերժ Սարգսյան կոչեցյալի բոլոր տեսակի ելույթները, արհամարհել՝ բառի բուն իմաստով: Մենք մինչեւ ապրիլի 9-ը շարունակելու ենք հորդորել Րաֆֆի Հովհաննիսյանին այս տարբերակին»:
Կարդացեք նաև
Նա նույնպես անդրադարձավ մտավորական, 70-ամյա Վարդապետյանին: Նաեւ հորդորեց Րաֆֆի Հովհաննիսյանին, որ այս հարթակից սպառնա իշխանություններին, սպառնալիքի տարբերակը ինքը թող որոշի, բայց սպառնա, որ 1 ժամվա մեջ ներս թողնեն մտավորականին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ