Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 9-ը՝ գործադուլ եւ դասադուլ. հայտարարում է Րաֆֆի Հովհաննիսյանը

Ապրիլ 05,2013 20:21

Նա իշխանություններին հորդորեց չհամարձակվել ապրիլի 9-ին Ղարաբաղից սպեցնազ բերել

Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ը հայտարարեց գործադուլ եւ հացադուլ՝ ողջ հանրապետությունում. «Այդ օրը մեր մանկավարժները, ուսուցիչները, տնօրենները պիտի գան հրապարակ, որովհետեւ արժանի են աշխարհի ամենալավ կրթական համակարգին, որը պիտի ունենանք: Գործարարները պիտի գան, որովհետեւ իրենց գործը պիտի պաշտպանված լինի օրենքով, ոչ թե օլիգարխների խեղդդամահ վիճակում լինեն: Կանայք պիտի գան, որպեսզի իրենց ամուսինները վերադառնան խոպանից: Ազատամարտիկները պիտի գան, որովհետեւ իրենց արյունն իզուր չի թափվել, գյուղացին պիտի գա, որովհետեւ առանց իրեն չկա անվտանգություն, հաց եւ բեր, տարիքավորը պիտի գա՝ մեր երեխաների ապագան, մեր թոռների ապագան ապահովելու համար»:

Նա զգուշացրեց, որ չհամարձակվեն այդ օրը Ղարաբաղից սպեցնազ բերեն: Նա կոչ արեց զինվորներին կանգնել իրենց կողքին. «Իր պաշտոնավարումը մինչեւ ապրիլի 9-ը իրացնող պարոն Սարգսյանը կամ հայրապետը Վեհափառ, եթե որեւէ ասելիք ունի՝ մենք կլսենք: Հայ մարդ ենք, մենք գիտենք, որ ապրիլի 9-ին ունենալու ենք ազգային միասնության տոն, եւ ոչ մեկը չի հարամելու մեր ազգային միասնությունը»:

«Վայ նրան, ով արիլի 9-ին սուտ երդում է ուտելու: Չե՛նք ներելու: Պահանջում ենք ճշմարտությունը, պահանջում ենք արդրությունը: Մե՛րն է ազատությունը: Սա մեր իրավունքն  է եւ մեր ազատությունը»,- այսօր Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով՝ սա ռոմանտիկա չէ, «սա լույսի, բարեւի պայքար է, որքան սպեցնազ բերեք, մենք գնում ենք դեպի հաղթանա՛կ»:

Նա կոչ արեց ապրիլի 9-ին ժամը 11-ին գալ Ազատության հրապարակ՝ոտքով, հյուսիսից եւ  հարավի քաղաքներից, ՀՀ բոլոր քաղաքներից եւ գյուղերից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից: Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ լսելու է ժողովրդի ձայնը այդ օրը: Նա վստահեցրեց, որ ժամը 12-ին միասին պիտի երդվեն՝ նոր Հայաստանի համար. «Այս հրապարակում պիտի բաժանենք ոչ թե սուրբ գիրք, պիտի տարածենք ՀՀ Սահմանադությունը եւ ոչ միայն 2-րդ հոդվածի, այլ ամբողջ Սահմանադրության հիման վրա մենք պիտի երդվենք նոր Հայաստանի հռչակման համար: Այդ հանդիսավոր, համազգային արարաողությունից հետո մենք մեզ թույլ պիտի տանք իրար շնորհավորել՝ ժպիտով, տոնախմբությամբ: Նույն օրը ժամը 5-ին միասին կորոշենք՝ Ազատության հրապարակից թե Հանրապետության հրապարակից քայլելու ենք նոր Հայաստանի համար եւ գնալու ենք՝ վերադարձնելու իշխանությունը ժողովրդին»:

Նա կոչ արեց կուսակցություններին՝ «ով ժողովրդի հետ է, այստեղ է լինելու ապրիլի 9-ին, ժամը 12-ին»:

Նա հորդորեց բնակիչներին, որ ապրիլի 9-ից մեկ օր շուտ գան, բայց եթե որեւէ իրավապահ խոչընդոտեց՝ ժողովրդի դատարանի առաջ պիտի պատասխան տան: Նա դիմելով ոստիկաններին՝ խնդրեց ուղեկցել ժողովրդին, քանի որ այդ ճանապարհը նաեւ իրենցն է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930