Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանը Րաֆֆի Հովհաննիսյանից 50 հազար մարդ է ուզում

Ապրիլ 05,2013 20:16

Նա պատրաստվում է ապրիլի 9-ին շրջապատել Սերժ Սարգսյանին

 

Ազատության հրապարակում Անդրիաս Ղուկասյանն առաջարկեց Րաֆֆի Հովհաննիսյանին իր 500 հազարանոց բանակից տալ իրեն 50 հազար մարդ, որոնց ինքը կգլխավորի:

Այդ մարդկանց Անդիաս Ղուկասյանն ուզում է, որպեսզի նրանց հետ միասին շրջապատի Սերժ Սարգսյանին երդմնակալության օրը եւ թույլ չտա, որ այդտեղից դուրս գան: Ըստ նրա, այդ օրը՝ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը լինելու է իր «հանցակազմի հետ»: Նրա ձեւակերպմամբ՝ կարելի է ասել, նեխած ձվերը հավաքվելու են մի զամբյուղում: Պետք է փակել այդ զամբյուղը՝ իրենց թողնելով իրենց նեխած ձվերի հետ:

Արմեն Մարտիրոսյաննն արձագանքեց. «Ոնց որ թե զինվորների քանակը շատանում է, հրամանատարներինն էլ հետը:

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը Անդրիաս Ղուկասյանի առաջարկին առայժմ որեւէ  կերպ չարձագանքեց:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. gago says:

    Այս նախկին թեկնածուն կարծես էմոցիոնալ խնդիրներ ունի, որոնք լուծման կարիք ունեն: Փոխարենը, էպոսագիտությանբ չի զբաղվում: Չեմ հասկանում, որն է ավելի գերադասելի. երկրորդը փորձում էր մեկ հոգու աչք վախեցնել սա 50-հազարանոց բանակ է ուզում: Չէ, սրանից Սասունցի Դավիթ դուրս չի գա: Էդքան բանակով պապս էլ է կռվել…

  2. Հրանտ Պապիկյան says:

    Մազերը երկար է, մնում է մի հատ էլ բերետ դնի գլխին, իրան լրիվ կարա Չեգեվառայի տեղը դնի էս հոգնածը…
    Բայց չի կարելի էլի այդքան ծիծաղելի լինել… ամոթ է:

  3. Levon says:

    Ժամանակին կար ադպիսի մեկը՝ Փարաքարի Արծիվը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930