Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամյան. «Եթե մի երկրում հերոս է զոհվում դավադիր գնդակից, ուրեմն այդ երկրում լուրջ պրոբլեմներ կան»

Ապրիլ 05,2013 20:07

Արմեն Ռուստամյանը՝ Հրաչ Մուրադյանի սպանության մասին

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսօր Ազատության հրապարակում խոսեց Պռոշյանի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մասին եւ դատապարտեց այն. «Ոչ մի այլ տիպի մեկնաբանություններ չեն կարող այս մեծ կորստի տեղն առնել, որովհետեւ եթե մի երկրում հերոս է զոհվում դավադիր գնդակից, ուրեմն այդ երկրում լուրջ պրոբլեմներ կան: Դա այդպես թողել չենք կարող: Մենք պարտավոր ենք դա փոխել միասին: Մենք այս շարժման կողքին ենք հենց այդ նպատակով: Ես վստահ եմ, որ մենք հաջողելու ենք: Ժողովրդի արդարության հաստատմանը հասնելու համար կարեւոր են մի քանի հանգրվաններ, որ կարողանանք մեծացնել մեր շարժումը եւ թուլացնել իշխանության մոնոլիտը: Սա առաջին հերթին ուղված պետք է լինի իշխանություններին: Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, եւ իշխանությունն էլ պետք է հասկանա, որ այսպես շարունակել այլեւս չի կարող: Պետք է սկսել արմատական եւ խորքայինն բարեփոխումներ: Այս մեծ զարթոնքով պարտավոր ենք հասնել դրան: Մենք պարտավոր ենք գալ իշխանության Երեւանում: Այս երկու գործընթացներըն միմյանց փոխլրացնող են: Մենք պիտի թույլ չտանք, որ որեւէ գործընթաց մարդկանց մեջ հուսահատություն առաջացնի կամ տանի արյունալի բախումների»:

Նա նշեց, որ ապրիլի 9-ին ժողովրդին հնարավորություն է տրված ունենալու Հրաչ Մուրադյանի երազած հայրենիքը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930