Լրահոս
Օրվա լրահոսը

The Herald. Իդա Քար՝ հայազգի տարաշխարհիկ լուսանկարիչը

Ապրիլ 05,2013 19:00

 

 

Իդա Քարը (Իդա Քարամյան) ծնվել է այն տարիներին (1908թ.), երբ շատերը կարծում էին, որ լուսանկարչությունը կործանում է նկարչական արվեստը: Նա մահացավ դրանից 66 տարի անց՝ 1974թ. և իր ներդրումն ունեցավ նոր արվեստի ձևի՝ լուսանկարչության ստեղծմանը: Գրում է «Հերալդ» պարբերականը՝ անդրադառնալով հայազգի լուսանկարչուհուն:

Նա հայտնի է արվեստագետների և գրողների արած իր դիմանկարներով:

Մոտ քառասուն լուսանկարներ, որոնք պատկերում են Փարիզի, Լոնդոնի և Սենթ-Այվսի արվեստագետների դիմանկարները, այժմ ցուցադրվում են Անգլիայի Փլիմեթ քաղաքի արվեստի թանգարանում:

Պարբերականը գրում է, որ նրա անունն ու անցած ուղին մինչև հիմա տարաշխարհիկ է թվում: Նա ծնվել է Ռուսաստանում, հայկական ընտանիքում, 1928թ. տեղափոխվել է Փարիզ՝ սովորելու, լուսանկարչության առաջին քայլերը սկսել է Կահիրեում, իր առաջին ամուսնու հետ 1933թ.:

1945թ. իր երկրորդ ամուսնու՝ արվեստագետ և քննադատ Վիկտոր Մասգրեյվի հետ մեկնել է Լոնդոն:

1960թ. Իդան դարձել է առաջին լուսանկարիչը, որը մենացուցահանդես է ունեցել Լոնդոնի առաջատար ցուցասրահում՝ Ուայթչեպելում:

Իդա Քարի՝ բոհեմական լուսանկարչի ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 13-ը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930