Բելգիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան , ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Ավետ Ադոնցն օրերս այցելել է Բելգիայի ամենահեղինակավոր կրթական հաստատություններից մեկի` Լիվենի համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետ: Ինչպես տեղեկանում ենք, համալսարանի կայքէջից , դեսպանին ներկայացրել է ֆակուլտետի դեկանը, իսկ ջութակահար Տիգրան Մայթեսյանը, որը նաեւ երաժշտության դասախոս է, հյուրին ողջունել է Բախի, Պագանիի եւ հայկական երաժշտության կատարումներով:
Ավետ Ադոնցն իր դասախոսությամբ անդրադարձել է հայկական ինքնության ֆենոմենին ու հայ ժողովրդի պատմությանը. դարերով չունենալով պետականություն՝ հայը կարողացել է պահպանել իր ազգային կերպը, այդ ամենը խարսխելով քրիստոնեական արժեքների վրա: Դեսպանը խոսել է ԵՄ նաեւ նախանշած եվրոպական արժեքների ու Հայաստանի կապի մասին: Դասախոսության ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂՀ հիմնահարցին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: Դասախոսության ավարտին պարոն Ադոնցը պատասխանել է լսարանի հարցերին: Դասախոսությանը ներկա են եղել նաեւ Բելգիայի համ համանյքի ներկայացուցիչներ:
Բելգիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնց, Լիվենի համալսարան, դասախոսություն, ԼՂՀ հիմնահարց, Հայաստան-Թուրքիա հարաբերություններ