Կանադացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ Վինի Թուխի մասին պատմող գրքում, բոլոր կերպարները ունեն վառ արտահայտված հոգեբանական շեղումներ:
Պարզվում է, որ երեխաների համար նախատեսված զվարճալի գիրքը այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: Օրինակ` Վագրի կերպարի մեջ արտահայտված է միայնության մեջ գտնվող, ուշադրությունից զրկված մարդու տեսակը, որն ամեն կերպ ձգտում է արժանանալ շրջապատի ուշադրությանը:
Պիտաչոկի կերպարում ընդգծված է պաթոլոգիկ անհանգստության և վախի սինդրոմը, երբ մարդ անուղակիորեն, առանց որևէ լուրջ պատճառի, ուզում է մոռացվել և թաքնվել աշխարհից:
Նապաստակի կերպարը արտահայտում է մանրախնդիր մարդկանց տեսակը, երբ մարդ բոլոր երևույթների հանդեպ ունի չափազանց մանրակրկիտ վերաբերմունք: Նա շատ համառ է, հետևողական ու անգամ աննշան երևույթների նկատմամբ ունի հիվանդագին մոտեցում:
Իա-Իայի կերպերի ախտորոշումը կարող է տալ նույնիսկ ոչ մասնագետը: Իշուկը տառապում է քրոնիկական դեպրեսիայով:
Ինչ վերաբերում է գլխավոր հերոսին` Վինի-Թուխին, ապա նրա կերպարն հոգեբանների կարծիքովч թմրամոլ մարդու արտայտում է: Վինի-Թուխը տառապում է` մեղրից հոգեբանական ծանր կախվածքությամբ: Նրա ողջ կյանքը կենտրոնացած է մեղրի շուրջ, մեղրը համարվում է իր կյանքի գլխավոր և միակ իմաստը: Վինին լիարժեք ուրախ է լոկ այն ժամանակ, երբ ունի բավարար քանակությամբ մեղրի պաշար: Հանուն մեղրի նա պատրաստ է յուրաքանչյուր քայլի: Վինին մի փոքր հիմարիկ է, ցրված, իսկ նրա հետաքրքրության շրջանը բավական նեղ ու սահմանափակ է:
Աղբյուրը`subscribe.ru
Շաաատ եմ սիրում եմ այս մուլտֆիլմը… )
Շաաատ եմ սիրում այս մուլտֆիլմը… )