Լրահոս
Օրվա լրահոսը

Austrialian Times. Գնահատելով Հայաստանը՝ Երևանն արագորեն արդիականացվում է

Ապրիլ 05,2013 18:00

«Ես կարծում էի, որ կլինեմ այն մարդը, որը հայտնի կդարձնի Հայաստանը, սակայն Քարդաշյանները հաղթեցին ինձ այդ գործում», – գրում է «Ավստրալիան թայմս» թերթի թղթակից Սանդրա Թահմասբին, – «Թեպետ ես հայկական արմատներ ունեմ, սակայն այդ երկիրն այցելելը իմ առաջնային ծրագրերի մեջ երբեք չի եղել»:

Թահմասբին գրում է, որ Երևանը առատ է հյութեղ ծառերով, հիասքանչ այգիներով, հնադարյան ավերակներով, տեսարժան վայրերով, թարմ մրգերով և բնական աղբյուրներով. «Մրգերը թարմ են, օդը մաքուր է, հորիզոնում միշտ եկեղեցիներ են երևում: Չեմ մոռանա Երևանի լավագույն կողմը՝ մեծահոգի մարդկանց, որոնք հյուրընկալում են բարձր մակարդակով»:

Ըստ Թահմասբիի, քաղաքը արագորեն արդիականացվում է՝ փոշոտ փողոցները փոխարինվում են բազմահարկ շենքերով, բազմաթիվ սրճարաններ ու բարեր են բացվում, ինչպես նաև ծաղկում է արվեստը. «Երևանում սիրածս վայրը պատմական շինությունն է, որտեղ տեղակայված է Մեսրոպ Մաշտոցի արձանը, որն իր ուսանողին այբբենարան է սովորեցնում»:

Նա գրում է, որ այնքան է հավանել Հայաստանը, որ իր հետ տարել է մի հուշանվեր, որն իր հետ կլինի ամբողջ կյանքում՝ դաջվածք:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930