ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չի ցանկանում քաղաքական գնահատական տալ վերջին օրերին Պռոշյանի գյուղապետի եւ ԲՀԿ-ական Զոհրաբ Զոհրաբյանի հետ տեղի ունեցած դեպքերին, բայց երկու դեպքում էլ ՀՀԿ-ի ձեռագիրն է տեսնում:
«Կոնկրետ դեպքերի մասով, քանի դեռ հետաքննության արդյունքները պարզ չեն, չեմ ցանկանում գնահատականներ տալ, նախնական կարծիք հայտնել, բայց որ ձեռագիրը ՀՀԿ-ինն է, չեմ կասկածում…Ահաբեկչության մթնոլորտը Հայաստանում պահպանվում է: Չեմ բացառում, որ հնարավոր է ընտրությունների հետ կապված որոշակի խնդիրներ են առաջանում որոշ քաղաքական ուժերի հետ: Իշխանություններն էլ փորձում են ցույց տալ, որ իրենց դեմ խաղ չկա եւ փորձում են պայքարի ոգին կոտրել: Իմ կարծիքով, տղայական մոտեցումները իշխանության մոտ բավականին մեծ են, եթե իրենց մասնակցությունը կա, այս դեպքում էլի նույն խնդիրն է` ցույց տալ, որ ամենազոր են եւ ամեն գնով հասնելու են իրենց նպատակին: Ահաբեկման հերթական տարբերակն է»,- Aravot.am-ին ասաց տիկին Սարգսյանը:
Նրա կարծիքով, եթե իշխանությունները մասնակից լինեն 2 դեպքերին, ապա դեպքի մեղավորները դժվար թե բացահայտվեն. «Չեմ կարծում, որ իշխանությունը կցանկանա բացահայտել, եթե ունի մասնակցություն այդ ողբերգությունների հետ: Ամեն ինչ կանեն, որ կոծկեն, ինչպես սովորաբար արել են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև