Լրահոս
Օրվա լրահոսը

«Սխալները մարդկանց տալիս են նոր փորձ… պետք է թույլ տալ, որ սխալվեն ». Հոգեբանի կարծիք

Ապրիլ 05,2013 18:06

«Ամեն մարդ պիտի սխալ գործի, որ զարգանա»,-ասում է հոգեբան Անի Հովհաննիսյանը, հավելում է,- ոչ ոք չպետք է վախենա սխալվելուց, դա մարդու համար ուղի է, միջոց միտքը զարգացնելու և հետագայում ճիշտ կողմնորոշվելու և կյանքը հնարավորինս ճիշտ՝ առանց բարդությունների ապրելու համար»,-ասում է նա:
Ըստ հոգեբանի՝ բոլոր մարդկանց մեջ կա վախ սխալվելու վերաբերյալ, որը երբեմն խանգարում է նրանց անել այն ամենը, ինչ իրենք են ցանկանում. արդյունքում նրանք պարզապես խուսափում են լուրջ գործողություններից կամ օրինակ ուրիշներին խորհուրդներ տալուց: 19-ամյա Լիանան ասում է՝ իր ամենամեծ սխալը, որ երբևէ գործել է, նախկին ընկերոջը վստահելն է եղել. «Երբ քեզ ինչ-որ մեկը վստահում է, հույսը քո վրա դնում, ինքնըստինքյան դու նույնպես նրա նկատմամաբ ավելի շատ հավատ ընծայում: Ինձ թվում էր՝ եթե ես սիրում էի, նույնը նրա դեպքում պետք է լիներ՝ մանավանդ երբ ինքն էր այդպես ասում,-պատմում է աղջիկն ու հավելում,-շատ մեծ սխալ էր նրան հավատալը, որ այսպես վարվեց՝ թողեց ու գնաց»: Աղջիկը հավաստիացնում է ՝ երբեք ընկերություն չի անի որևէ տղայի հետ, մինչև որ լիովին չբացահայտի նրան ու համոզված չլինի, որ վերջինս սիրում է իրեն:
Հայտնի խոսքն ասում է. «Մարդիկ սովորում են իրենց սխալների հիման վրա», հոգեբանը ևս համաձայն է այս կարծիքի հետ. «Սխալները մարդկանց տալիս են նոր փորձ, հմտություններ, հնարավոր է՝ նույն սխալը մարդ կրկնի երկրորդ կամ նույնիսկ երրորդ անգամ, սակայն ես խորհորդ եմ տալիս այդ մարդկանց չհիասթափվել ու մելանխոլիկ չդառնալ, որովհետև հարցն այն չէ, որ նրանք անհաջողակ են, պարզապես երբեմն լիովին չեն հասկացել իրենց գործած սխալի էությունը, որի պատճառով այն շարունակակական բնույթ է կրել»,-ասում է Անի Հովհաննիսյանը:
Հաճախ մարդիկ անգիտակցաբար են սխալներ գործում, սակայն պատահում է, որ նրանք գերադասում են սխալվել, քան ոչինչ չանել: Հոգեբանի խոսքով՝ վերջիններիս չպետք է արգելել անել մտադրվածը, եթե , իհարկե, դա ծայրահեղ միջոցներին չի վերաբերում: «Նույնիսկ երեխաներին պետք է թույլ տալ, որ սխալվեն և ոչ թե անվերջ զայրանան կամ պատժեն,-ասում է հոգեբանը և հավելում,-Սովորոաբար այն մարդիկ, ովքեր սխալներ են գործում, ավելի հաջողակ են, քան այնպիսիք, ովքեր մտածում են, թե պետք է պասիվ դերում լինեն և ոչինչ չանեն: Դա պայմանավորված է նրանով, որ տվյալ մարդիկ քիչ թե շատ ձերբազատվել են սխալվելու վախից, շատ շուտ ընկալում են կատարվածը և մյուս անգամ խուսափում սխալներից»,-ասում է նա:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930