Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանին պատասխանատվության են ենթարկել (Տեսանյութ)

Ապրիլ 05,2013 17:22

Օրերս Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետների հանձնաժողովի անդամները հայտարարություն էին տարածել, հորդորելով Երեւանի քաղաքապետարանին՝ Մաշտոցի պողոտայի Ծածկած շուկայի կապակցությամբ քրեական պատասխանատվության ենթարկել շուկայի ներկայիս սեփականատեր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, իսկ Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն էլ այս առնչությամբ ասել էր, որ քրեական պատասխանատվության պետք է ենթարկել ոչ թե սեփականատիրոջը, այլեւ քաղաքապետարանին, մշակույթի եւ քաղաքաշինության նախարարություներին:

Այսօր Aravot.am-ը խնդրեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին անդրադառնալ ճարտարապետների հայտարարությանը` արդյոք քաղաքապետարանը պատրաստվո՞ւմ է Ծածկած շուկայի սեփականատիրոջը քրեական պատասխանատվության ենթարկել: Պարոն Արեյանի խոսքերով`

հարցի առնչությամբ բոլորը ստացել են պատասխան, ըստ որի` Փակ շուկայում իրականացվող աշխատանքների համար տրվել է շինթույլտվություն` հիմքերի ամրացման, ստորգետնյա հատվածի կառուցման համար, որի վերաբերյալ ի սկզբանե եղել է մշակույթի նախարարության դրական եզրակացությունը. «Հետո այդ աշխատանքների շրջանակներից դուրս գալով, սեփականատերը 2 անգամ ենթարկվել է քաղաքապետի կողմից վարչական տույժի: Հիմա, դրանից հետո, մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը պետք է տա եզրակացություն, որպես լիազորված մարմին` հետագա աշխատանքները շարունակելու համար: Քաղաքապետարանը սպասում է այդ եզրակացությանը, ինչպիսին կլինի լիազորված մարմնի եզրակացությունն ու առաջարկը, ըստ այդմ էլ կքննարկվեն հետագա նախագծերը»:

Aravot.am-ը նաեւ հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է լուծվելու Հանրապետության 33 թաղամասի` Ֆիրդուսիի իրացման գոտու բնակիչների խնդիրը, քանի որ բնակիչները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում եւ նշում են, որ պայմանագրով նախատեսված ժամկետները վաղուց լրացել են, իսկ իրենք դեռեւս իրենց բնակարանները չեն ստացել: Այս առնչությամբ էլ, փոխքաղաքապետն ասաց, որ իրացման գոտին, քաղաքապետարանի ցավոտ հարցերից է. «Կառուցապատողի առջեւ դրվել է խնդիր` կատարելու իր պայմանագրային պարտավորությունները եւ ունի ժամկետների խնդիր: Մենք կարծում ենք, որ վաղ, թե ուշ այդ հարցերին պետք է տրվի լուրջ իրավական լուծում: Խնդիրը հայտնի է բոլորիս, կառուցապատողին զգուշացվել է, որ ժամկետները ավարտվել են, պարտավորությունները պետք է կատարվեն:

Կա 2 տարբերակ` բնակարան եւ դրամական փոխհատուցում, դրա համար կառուցապատողին հանձնարարվել է` ավարտել պայմանագրային պարտավորությունները բնակիչների հետ: Ես կարծում եմ, որ հասունացել է կառուցապատման այդ գործում սպառիչ լուծումներ տալու ժամկետը եւ ամեն ինչ ասված է կառուցապատողին»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930