Սյունիքի մարզի քննչական բաժնում ավարտվեց Կապան քաղաքի բնակչուհի Ա. Ս.-ի կողմից 6 անձանց օգտագործելով՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես փոխանցեցին Սյունիքի մարզի դատախազությունից` քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Այժմ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
«Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Ա. Ս.-ն 2005թ. մինչև 2012թ. նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում, պոռնկությամբ զբաղվող Ա.Մ.-ից, Ն.Ղ.-ից, Ք.Գ.-ից, Լ.Պ.-ից, Լ.Վ.-ից և Ա.Ե.-ից գույքային օգուտ` միջնորդավճար ստանալով, նպաստել է նրանց պարբերաբար պոռնկությամբ զբաղվելուն` միջնորդել այդ կանանց հետ սեռական հարաբերությունների մեջ մտնելու ցանկություն հայտնած անձանց եւ այդ նպատակով նրանց տրամադրել է վերջիններիս, յուրաքանչյուր միջնորդության համար պահանջելով ու ստանալով 5000 ՀՀ դրամ, իսկ Կապան քաղաքի բնակիչներ` Կ.Ս.-ն և Վ.Ս.-ն օժանդակել են նրան: Նախկինում Ա. Ս.-ն պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվել է 1 տարի պայմանական ազատազրկման», -տեղեկացրեցին Սյունիքի մարզի դատախազությունից:
Եղած ապացույցների համաձայն` Ա. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ վերջինիս օժանդակելու համար կապանցիներ Կ. Ս.-ին և Վ. Ս.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 38-262-րդ 2-րդ մասի 5-րդ կետով է մեղադրանք առաջադրվել:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ