Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի արձագանքը` Զոհրաբ Զոհրաբյանի հետ տեղի ունեցածին

Ապրիլ 05,2013 17:00

«Այս պահին մեզ մտահոգում է մեր գործընկերոջ առողջական վիճակը: Որեւէ գնահատական այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից չի տրվում, որովհետեւ մեզ համար առաջնահերթը մեր գործընկերոջ առողջական վիճակն է: Իսկ մնացած հարցերի պարզաբանումը իրավապահ մարմինների գործառույթների հարթությունում է գտնվում: Առողջություն ենք մաղթում մեր գործընկերոջը»,-Aravot.am-ի հարցին, արդյոք վերջերս ԲՀԿ-ական դարձած նախկինում անկուսակցական ԱԺ պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի հետ տեղի ունեցած միջադեպը կապ ունի՞ ԲՀԿ-ի շարքերը համալրելու հետ, ասաց ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:

Զ. Զոհրաբյանի հետ տեղի ունեցածի վերաբերյալ Ի. Տոնոյանն ասաց, որ ԲՀԿ-ն քաղաքական գնահատականներ չի տալու:

Հիշեցնենք, որ երեկ՝ 23:40-ի սահմաններում, Հրաչյա Քոչարի փողոցի՝ դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) անհայտ մեքենան հարվածել է ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի մեքենային եւ փախել դեպքի վայրից:

Հիշեցնենք նաեւ, որ ըստ մամուլի հրապարակումների, Զոհրաբյանը ԲՀԿ-ին անդամագրվելուց հետո ծեծկռտուքի եւ ռազբորկաների մեջ էր հայտնվել Արաբկիրի հեղինակությունների հետ: Նրան Արաբկիրի հանցավոր հեղինակությունները «նեղել» են՝ համարելով, որ նա դավաճանություն է արել:

Կրկին մամուլի հրապարակումների համաձայն, Զոհրաբյանը ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի հովանավորյալն էր համարվում եւ նրա ջանքերով էլ մտել էր խորհրդարան, թեեւ ՀՀԿ անդամ չէր:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930