Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ կնիքով ձվերը` քաղաքի խանութներում (Տեսանյութ)

Ապրիլ 05,2013 16:45

dzu_2Այսօր Aravot.am-ի խմբագրություն էին դիմել Մարինե Յագմուրյանն ու Մարինե Հովհաննիսյանը, որոնք երեկ Լենինգրադյան փողոցի վրա գտնվող «Մարկետ» խանութից գնել էին տուփով հավկիթ, տանը բացելուց հետո պարզել են, որ հավկիթների վրա պաշտպանության նախարարության կնիքն է դրված:

Մեզ հետ զրույցում տիկնայք ցավով նշեցին, որ մեր զինվորների հասանելիք սնունդը` հավկիթը, հայտնվում է խանութներում. «Զատիկին սա՞ էր նվերը, էրեխեքին սաղ օրը հանեն վազացնեն, բերաններից «հացը» կտրեն ուղարկեն խանութ վաճառելու»:

Հավկիթները «Աշտարակ ձու» ընկերության տուփի մեջ էին, եւ մեր այն հարցին, թե նման դեպք վերջերս եւս տեղի է ունեցել, տիկնայք պնդեցին, որ իրենք առաջին անգամ են առնչվում այսպիսի երեւույթի:

Մանրամասները` տեսանյութում

Թե ինչպե՞ս են պաշտպանության նախարարության ձվերը հայտնվել մանրածախ առեւտրի ցանցում, փորձեցինք ճշտել տվյալ հավկիթն արտադրող ընկերությունից, որը հավկիթ է մատակարարում պաշտպանության նախարարությանը:

Ընկերության տնօրեն Մանասե Եփրեմյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց 3 տարբերակ, ինչի արդյունքում ՊՆ կնիքով ձվերը հայտնվել են խանութում. «1-ինը` հնարավոր է դիտավորություն, որ ինչ-որ 3-րդ պահեստից անձինք դուրս հանեն ու տանեն մանրածախ առեւտրի ցանց:

Մյուս հավանական տարբերակը՝ մակնշման պրոցեսում փոքր տատանումներ կարող են լինել, եւ 200 հազար ձվերից, ասենք` 10- 20-ը Պն կնիք խփվի, սա տեխնիկական աշխատանք է, եւ հնարավոր է ծրագրային շեղում լինի, որը ստանդարտով թույլատրելի է:

3-րդ տարբերակն ամենահավանականն է` դա մրցակիցների կողմից այսպիսի խաղեր տալն է: Մեր գործերը բավականին լավ են առաջ գնում եւ արդեն հրաժարվել ենք կերային հավելումներից եւ բարձր որակի հավկիթ ենք տալիս, ուստի հնարավոր է կանկուրենտները նման բաներ անեն»:

Մեր այն դիտարկմանն ի պատասխան, որ սա առաջին դեպքը չէ եւ վերջերս էլ նման դեպք էր արձանագրվել, պարոն Եփրեմյանը վստահեցրեց, որ ինքն առաջին անգամ է լսում այս մասին, հավաստիացրեց, որ խնդիրը կուսումնասիրեն եւ կպարզեն, թե ինչպես են ՊՆ-ի համար նախատեսված հավկիթները հայտնվել մայրաքաղաքի խանութներում:

«Աշտարակ ձու» ընկերության տնօրենը նաեւ հավելեց, որ եթե այդ ձվերը վերջնական արտադրանք են, որպեսզի առաքվեն պաշտպանության նախարարության համապատասխան վայրեր, ապա պետք է տուփի վրա էլ լինի ՊՆ կնիքը, ինչը բացակայում էր մեր խմբագրություն ներկայացրած հավկիթներով տուփի վրայից:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930