Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ստեփան Հովակիմյանի նախկին պաշտպանը ցուցմունք է տալիս

Ապրիլ 05,2013 16:14

stepan-hovakimyan2 stepan-hovakimyan3Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սպասվում էր, որ Ստեփան Հովակիմյանը ցուցմունք կտար: Նա մեղադրվում է անցյալ տարի «Մոսկվա» կինոթատրոնում գողության գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Սամվել Հարությունյանին ոտքով հարվածելու համար:

Այսօր տուժող դատախազը հարգելի պատճառով բացակայում էր, իսկ Ստեփան Հովակիմյանն էլ միջնորդեց, որ դատական վիճաբանությունների փուլում ներգրավեն իր երկրորդ պաշտպանին՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ռեւազյանին: Ռոբերտ Ռեւազյանը ներգրավվեց, իսկ Ստեփանի մյուս պաշտպանը՝ պարոն Ճուղուրյանը միջնորդեց դատաքննությունը կրկին վերսկսելու եւ դատարան եկած «Մոսկվա» կինոթատրոնում գողության գործով Ստեփանի շահերը պաշտպանած փաստաբան Տիգրան Սաֆարյանին հարցաքննելու:

Դատարանը բավարարեց այդ միջնորդությունը եւ Տիգրան Սաֆարյանը ցուցմունք տվեց: Նա հայտնեց, որ 2010 թվականից պայմանագրով իրականացրել է Ստեփան Հովակիմյանի պաշտպանությունը: Ըստ պաշտպանի՝ բարձրագույն կրթությամբ իր պաշտպանյալը մշտապես եղել է հավասարակշռված, որեւէ դատական նիստի ժամանակ ավելորդություն թույլ չի տվել: Նա չհիշեց դեպքի օրը, սակայն ասաց, որ Ստեփանն այդ օրը եղել է տխուր, մտազբաղ:

Այդ ժամանակ, ըստ Տ. Սաֆարյանի, երբ գլուխը թեքում էր Ստեփանի ուղղությամբ, նա տեսնում է, որ Ստեփանը աջով ձախ ձեռքի վրա շարժումներ էր անում եւ ձեռքից արյուն էր գալիս:

Տ. Սաֆարյանը հիշեց, որ դիմել է դատավորին՝ շտապօգնություն կանչել, տեսել, թե ինչպես են ոստիկանները եւ դատական կարգադրիչները փորձում բռնել Ստեփանի ձեռքերը՝ «այդ թվում՝ վիրավոր»: «Ստեփանը մռնչում էր, ֆիզիկական այդ վիճակը ինձ համար անբնական էր: Եթե ոստիկանները չմիջամտեին՝ կարող էի նրան նորմալ վիճակի բերել»,- ասաց նախկին պաշտպանը: Պաշտպանը հայտնեց, որ չի տեսել ինչպես Ստեփանի հարվածելը մեղադրողին, այնպես էլ մեղադրողի հարվածելը Ստեփանին: Տիգրան Սաֆարյանը տեսել էր նաեւ Ստեփանի ձեռքին սեղանից վերցրած բարձրախոսը, որը ոստիկանների օգնությամբ նրա ձեռքից գցել էին ցած: Տ. Սաֆարյանի համարտարօրինակ էր, որ այդ խառը իրավիճակում ոստիկանների ետեւում է հայտնվել մեղադրողը, որը արտահայտվել էր այսպես. «Դե հերիք եղավ, էդ ինչ ես անում»:

Վկայի ցուցմունքից հետո դատարանը բավարարեց Ռոբերտ Ռեւազյանի միջնորդությունը, նրան տվեց ժամկետ՝ գործի մեկ հատորին (198 էջ) ծանոթանալու համար:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 17-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930