Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը հայտարարեց «Բարեւ» Ժողովրդավարության զարգացման ազգային հիմնադրամի բացման մասին: Այն միտված է Հայաստանում ժողովրդավարության կայացմանը, ինչպեսեւ մարդու իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների պաշտպանությանը:
«Սա հիմնադրամ է մեր երեխաների ապագայի համար»,- ասաց «Բարեւ» հիմնադրամի հիմնադիր խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը՝ հավելելով. «Ներդրված յուրաքանչյուր դրամական միջոց ուղղակիորեն կնպաստի մեր հայրենիքում իրական ժողովրդավարությանը նպատակամիտված մեր շարժմանը»:
Նվիրատվություն անելու համար խնդրում ենք այցելել «Բարեւ» հիմնադրամի կայք՝ BarevFoundation.com կամ BarevHimnadram.com
Կարդացեք նաև
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ