Մայրության և գեղեցկության տոնի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, նաև ՔԿԱԳ ոլորտներում աշխատող կանանց:
Շնորհավորելով ներկաներին` Տարոն Մարգարյանը, ընդգծելով կանանց դերն ու զգալի ավանդը հասարակական կյանքում, շնորհակալություն է հայտնել նրանց հարազատ քաղաքի զարգացման գործում ունեցած ներդրման համար:
<<Այս հրաշալի տոնի նախօրեն ևս մեկ առիթ է, որ ասենք՝ շնորհակալ ենք ձեզ, շնորհակալ ենք, որ դուք կաք, որ մեր կողքին եք ու որ օգնում և օժանդակում եք մեզ՝ տղամարդկանց, մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի շենացման գործում:
Համոզված եմ, որ ինչպես եղել է մինչև հիմա, այսուհետ նույնպես շարունակելու եք նվիրումով ձեր ավանդը բերել մեր սրտի մայրաքաղաքի բարօրությանը՝ վաղն այն ավելի լավը տեսնելու ձեր անսասան հավատով>>,- մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորին` նշել է Տարոն Մարգարյանը:
Կարդացեք նաև
Քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված ընդունելության շրջանակում նշված ոլորտների 29 աշխատակիցներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով:
Ընդունելության ներկաներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին ջերմ ընդունելության և գնահատանքի համար ու վստահեցրել, որ, քաղաքապետի կողմից մշտական ուշադրությունն ու հոգածությունը նաև պարտավորեցնում է:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն