Այսօր հողին հանձնեցինք մեր մարտական ընկեր Հրաչ Մուրադյանին, որի նենգաբար սպանության լուրը ինչպես յուրաքանչյուր ազատամարտիկի, այնպես էլ ցանկացած հայ մարդու մոտ առաջացրել է մեծ ցավ և զայրույթ:
Դավադիր գնդակը, ինչը կարող էր արձակվել միայն թշնամու կողմից, մեր պայքարի շարքերից ֆիզիկապես հեռացրեց Հայոց Ազատամարտի նվիրյալներից մեկին:
Կրկին սպանվել է ազնիվ, անկաշառ, հայրենիքին ու ժողովրդին նվիրված հայորդի:
Սա հերթական սրբապղծությունն է, ինչը տեղի է ունենում իշխող ռեժիմի օրոք:
Կարդացեք նաև
Հրաչն ու մեր բոլոր նահատակները անմահ են:
ՇԱԳԱՄ-ը հետամուտ է լինելու նախաքննության ընթացքին, հանցագործության բացահայտմանը, ինչպես նաև կատարողներին և պատվիրատուներին օրենքով նախատեսված առավելագույն պատժի իրականացմանը:
ՇԱԳԱՄ-ը խորը վշտով ցավակցում է Հրաչ Մուրադյանի ընտանիքին, մերձավորներին, հարազատներին և ընկերներին:
«ՇՈՒՇԻԻ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ