«Վարչապետի հարցին տված իմ պատասխանը եղել է համարժեք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը` անդրադառնալով երեկվա կառավարության նիստից հետո լրատվամիջոցների այն արձագանքին, որ փոխքաղաքապետը ստել է վարչապետ Տիգրան Սարգսյանին, կարծիք հայտնելով` Արամի 72-80 հասցեում խարդախության ռիսկեր չկան:
Փոխքաղաքապետի դիտարկմամբ` ռիսկերը պետք է տարանջատել, ինքը նշելով, որ չկան նման ռիսկեր, նկատի է ունեցել, որ իրացման գոտու բնակիչների պայմանագրերի կատարման ժամկետների հետ, այո, կան ռիսկեր, իսկ Արամի 72-80 հասցեի ռիսկերն այլ են. «Մարդիկ, որոնք մասնավոր շենքեր են կառուցել առանց իրացման գոտու, տարբեր շրջաններում, ունեցել են քաղաքացիների հետ ձախողումներ եւ նրանք պարտավոր են դատական կարգով պարզել իրենց հարաբերությունները, սա ռիսկի առանձին խումբ է, ինչը վերաբերում էր զեկուցվող հարցին: Հաջորդ խնդիրը ես ներկայացրել եմ ամփոփիչ խոսքում, ինչը վերաբերում էր իրացման գոտում, որտեղ չկա գումարի գանձման խնդիր քաղաքացու հետ, այլ կան բնակարանի տրամադրման պայմանագրային պարտավորություններ: Կրկնում եմ` վարչապետի հարցին իմ պատասխանը եղել է համարժեք: Ինչ վերաբերում է իրացման գոտուն, դա հայտնի է բոլորին` կառավարությանն էլ, քաղաքապետարանին էլ, կառուցապատողին էլ: Մնացած դիտարկումներին ես չեմ ուզում մեկնաբանել: Ինքս կառավարութան նիստերին մասնակցում եմ պատրաստված, թող անհամեստ չհնչի, կոմպետենտ եմ իմ ծառայողական աշխատանքներին եւ քննարկման առարկային: Մամուլի հրապարակումներին չեմ ուզում անդրադառնամ: Եթե ես սուտ խոսեի այնտեղ, ինձ կարող էր ընդհատել ցանկացած մարդ, այդպիսի ընդհատում չի եղել»:
Մանրամասները` տեսանյութում
Հիշեցնենք, որ Արամի 72-80 հասցեի շենքերում կառուցապատողը քաղաքացիներից գումարներ է գանձել եւ 1 բնակարանը վաճառել մի քանի անձի, ներկայումս կան ձերբակալվածներ այս գործով, իսկ երեկ կառավարությունը որոշեց խաբված բնակիչներին մեկ այլ հասցեւում բնակարանային փոխհատուցում տալ:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ