Հնդկաստանում գյուղերից մեկի բնակիչը կացնահարել է ինը մարդու, սպանվածները իգական սեռի են` հինգը 2-9 տարեկան են, երեքը` 60-ից բարձր, իսկ մեկը` 25 տարեկան:
Հանցագործության մեջ կասկածվողը 35 տարեկան է: Ոստիկանության տեղեկություններով` այդ արարքը գործելիս նա խիստ հուզված է եղել:
Հանցագործության շարժառիթը, ըստ իրավապահների, այն է, որ ենթադրյալ հանցագործին վերջերս լքել է կինը:
«Ազատություն» ռադիոկայան