Մեր ստուգված տեղեկություններով Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն այս օրերին զբաղված է իր խորհրդական, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանին Հայաստանի գրողների միության անդամ դարձնելու գործով: Մարզպետը հանդիպում է ՀԳՄ Տավուշի մասնաճյուղի անդամներին եւ նրանց խնդրում, որպեսզի վերջիններս Չիբուխչյանին գրողների միության անդամ դառնալու համար երաշխավորագիր տան: ՀԳՄ անդամ դառնալու համար հարկավոր է ստեղծագործական այդ միության 2 անդամների երաշխավորագիր: Չնայած մարզպետի բոլոր ջանքերին, նրան հաջողվել է միայն մեկ երաշխավորագիր «հայթայթել»:
Նշենք, որ Արմեն Ղուլարյանի ջանքերի շնորհիվ Լյուբիկ Չիբուխչյանին շնորհվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի, բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի Հայաստանի մասնաճյուղի ակադեմիկոսի կոչումներ, մարզպետը Չիբուխչյանին նվիրել է ադամանդակուռ մատանի եւ այլն:
Չիբուխչյանի գրքերը լույս են տեսնում Տավուշի մարզպետարանի հովանավորությամբ, թեեւ մարզպետարանը լինելով կառավարության տարածքային ստորաբաժանում, գրքեր հովանավորելու համար նախատեսված ֆինանսներ չունի:
ՀՀԿ անդամ Լ. Չիբուխչյանը գիրք-ձոներ է գրել Վլադիմիր Պուտինի, Պետրոս Մեծի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Ռալֆ Յիրիկյանի, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի եւ այլոց մասին:
Կարդացեք նաև
2008թ. Տավուշի մարզպետարանի հովանավորությամբ «Նաիրի» հրատարակչությունում տպագրված, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նվիրված «Սեւ արեւ» 279 էջանոց գիրք-ներբողում այսպիսի տողեր կան.
« Հայրդ Անդրանիկ դրեց անունդ, որ կենտն է ջխտում,
Անբավ բարությամբ, բայց առաջինը քեզ սպանեցիր,
Մեկդ բազմանա միամտորեն թե քեզ ցանեցիր,
Գետնախնձորի նման, կլեպը անգամ մեջ տվող
Իրեն ծնողին ծնող, դեռ գալիք սերունդն էլ թվող,
Որ աստղամարդ ես, ստորագրանք կնճիռքս հասուն,
Ապտակս դրոշմ, բռունցքս կնիք խոսքիդ առնասուն,
Վարչապետ, վարչդ էլ անխմբել է կտրկան եղել,
Գառնաձեւ ցրված աստղերի հոտն է քեզ հովիվ պեղել,
Քո չլինելով, երբ խոսքդ չկա, քո արձագանքը,
Որ ոսկի զտեմ, նոր ուժով հնչի քո ձայնի հանքը,
Ինչպես ծնել էր, այնպես էլ պահեր թե քեզ հունիսը,
Էլ տավար մարտն ինչպե՞ս կարածեր քեզ ծաղկի փիսը»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հարգելի Ոսկան,իսկ կարելի՞ է Չիբուխ Լյուբիկյանի՝ այս հոդվածում տեղադրված ,,ոտանավորի,, հայերեն թարգմանված տարբերակի հետ ծանոթանալ…
Եվ մեկ հարց.
-ՀԳՄ-ն հիմա վերծանվում է ,,Հավայի գրչակների միությու՞ն,,…
Շնորհակալություն:
Այ քեզ բան…,սա ոչ թե չափածո է, այլ մի ՛՛հայաշունչ՛՛ Դա Վինչիի գաղտնագիր, բայց մի բան հաստատ է. Գրողների միություն՝ կընդունեն:
Չիբուխչյան, իսկ Դուք նկատել եք, որ միայն նախագահների կամ պաշտոնյաների կամ ունևորների մասին եք <>:
Գիտեք, Թումանյանը խեղճ ու աղքատ հայ գեղջուկի մասին էր գրում, բայց ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆՍՏԵՂԾ ԷՐ,… հետևությունները թողնում եմ Ձեզ ու մարզպետին …
Բոլորիս է հայտնի ,որ Լյուբիկը որևէ կապ չունի ոչ բանաստեղծուտյան և ոչ էլ մարզպետի օգնւտյամբ ստացած իր տիտղոսների հետ ,բայց հասկանալի չէ ,թե Ղուլարյանն ինչու է ծառայում նրան … ինչպես հեռուստալրագրողն է ասում ՝ Իմաստը…
Մառզպետը կարողա վախենա Չիբուխչյանից ( պատճառը գիտենք ),բայց գրողների տավուշի բաժանմունքի նախագահ Սամվել Բեգլարյանն էլ հո չի վաղենալու …Նա ինչու և ումից պիտի վաղենա ,լավ դրող է ու կառգին մարդ…
Լյուբա Չիբուխը ,իրոք չիբուխ է ,ով իրենից քաշում է ,ինքնել նրանից է քաշում ….ով իրեն վառում է ,ինքն էլ նրան է վառում …