Լեnս Արմսթրոնգից հետո հեծանվային սպորտի աշխարհում սկանդալային նոր կերպար է ի հայտ եկել՝ ի դեմս Պիտեր Սագանի:
«Տուր Ֆլանդրիայի» ավարտին Ֆաբիան Կանչելարիի պարգեւատրման արարողությունը, որի ժամանակ գեղեցկուհի աղջիկներն ավանդույթի համաձայն համբուրում են հաղթողի այտը, 2-րդ տեղն զբաղեցրած Սագանը կսմթել է նրանցից մեկի հետույքը, ինչը հակասական կրքեր է առաջացրել: Ավստրալական «Cicling News» կայքի խմբագիր Ջեյն Օբրին գրել է. «Աշխատանքի վայրում այդպիսի արարքը համարվում է սեռական ոտնձգություն»: Իսկ լրագրող Թոմաս Թայհերը վերջինիս հակադարձել է, թե «Համբուրել հաղթողին, որը քեզ բացարձակ անծանոթ տղամարդ է, նույնպես սեռական ոտնձգություն է»: Կրքերը հանգստացնելու համար Պիտեր Սագանը իր արարքի համար ներողություն է խնդրել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ