Դորիանս խմբի մենեջմենթն այսօր հանդես է եկել հայտարարությամբ
«Ապրիլի 11-ին հայտարարված Դորիանս-ի համերգը Մոսկվայում չի կայանա կազմակերպչի մեղքով, որը չի ապահովել անհրաժեշտ պայմանները խմբի ելույթի համար: Համերգից մեկ շաբաթ առաջ կազմակերպիչը հայտնել է այն չեղյալ հայտարարելու մասին, ինչը ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի ակնհայտ դրսեւորում է: Դորիանս-ն իր անունից ներողություն է խնդրում Մոսկվայի իր երկրպագուներից, որոնք ակնկալում էին հանդիպել սիրելի խմբին»: