Լրահոս
Օրվա լրահոսը

Կնոջը ոչ տոկոսները, ոչ էլ թվերն են բերում քաղաքականություն. Ռուզան Առաքելյան

Ապրիլ 05,2013 13:58

Այսօր «Մեդիա կենտրոնում» ՀՅԴ կուսակցությունից Ռուզան Առաքելյանը անդրադառնալով ավագանու ցուցակում կանանց ներգրավվածությանը, ասաց, որ

Դաշնակցության ավանդապահությունը, դրական իմաստով, միշտ իր արտահայտումն է ունեցել: «Ես միշտ դեմ եմ այն մտայնությանը, որ տղամարդ-կին հակասության մեջ ենք քննարկում այս թեման, սա սխալ է: Կնոջ կերպարը, գործունեությունը պիտի քննարկել կնոջը վերաբերող հարցերի մեջ: Այն, որ մեզ մոտ բարձրագույն կրթություն ունեցող կանայք շատ մեծ թիվ են կազմում` գովելի է, բայց այսօր մեր երկրի մթնոլորտը, մեղմ ասած, կանանց համար չէ: Եթե այսքան սոցիալական բեռ կարող է բարձված լինել կանանց ուսերին…»:

Ոչ տոկոսները, ոչ էլ թվերը, սրանք չէ որ կնոջը պետք  է բերի քաղաքականություն, այս կարծիքին է Առաքելյանը. «Այսօր, որ թվով ավելի շատ են, խորհրդարանում կանանց թիվը չեն զիջում նախորդ` թվով քիչ կին պատգամավորներին, որոնք մեր երկրում եղանակ են ստեղծել: Կանայք պիտի մտածեն Հայաստանի մթնոլորտի մասին, քանի որ դեգրադացված մթնոլորտում, կնոջ դերը բարձրացնելը դժվար է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930