Այսօր «Մեդիա կենտրոնում» «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Ջուլիետա Թադեւոսյանը կարծիք հայտնեց, որ մեր երկիրը անմասն չի կարող մնալ գենդերային անհավասարությունից, ժամանակակից միտումներից եւ այլն: «Մեր երկրում գենդերային հավասարության խնդիրը կա, պարզապես մենք պետք է հայացնենք եւ հայավարի դա ընդունենք: Միջավայրը, մեր դաստիարակությունը, մտածելակերպը չեն թողնում, որ իրագործես այն ամենը, ինչ զգում ես եւ ուզում ես անել»,- հավաստիացնում է Թադեւոսյանը:
Նրա խոսքով, կուսակցությունները պետք է ակտիվ լինեն, այսինքն՝ այնպես, ինչպես ՕԵԿ-ում է, երբ նրանք համարձակ քայլն արեցին ու նախորդ ընտրություններում Հեղինե Բիշարյանին ներկայացրեցին ցուցակի առաջին համարում:
Թադեւոսյանին մտահոգում է հետեւյալը. «Այժմ երիտասարդ աղջիկները հետաքրքրված չեն քաղաքականությամբ, իսկ սա նշանակում է, նրանց դաստիարակության հարցում պետք է կարեւորվի այս հարցը եւս»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև