ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր «Մեդիա կենտրոնում» անդրադառնալով կանանց` քաղաքականության մեջ ընդգրկվելու փաստին, ասաց.
«Մենք անընդհատ բարձրաձայնում ենք գենդերային հավասարության մասին, բայց կարծում եմ, կնոջ դերը ինքնանպատակ չպետք է լինի»:
Վարդանյանի խոսքով` առաջին հերթին խնդիրը պետք է դնել որակի վրա, ապա պահանջել, որ ցուցակի առաջին տեղում լինի կինը. «Եթե այս պահին ավագանու ընտրությունների առաջին տեղում տղամարդիկ են, դա դեռ չի նշանակում, որ կանայք թերագնահատվում են»:
Վարդանյանը գտնում է, որ այսօր հասարակությունը պահանջկոտ է խորհրդարանում գտնվող կանանց նկատմամբ, նրանց սխալները երբեք չեն ներվում ու ավելի շատ են քննադատվում:
Կարդացեք նաև
«Կանանց ներգրավվածությամբ կփոխվի նաեւ ԱԺ մթնոլորտը, քանի որ այդ կերպ տղամարդիկ ավելի հանդուրժող են դառնում»,-ավելացրեց Վարդանյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ